 
                        «Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում 2018 թվականին Հայաստանում չի սպասվում». Միքայել Սողոմոնյան
 
                                    «2018 թվականին կա՞ն կազմակերպություններ, որ նախատեսում են մեր քաղաքացիների համար այս կամ այն ծառայության թանկացում»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հարցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Սողոմոնյանին դիմեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Ի պատասխան՝ Մ. Սողոմոնյանն ասաց, որ Հանրային հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել էլեկտրաէներգետիկական համակարգի սակագները, այդ ուսումնասիրությունները չեն ավարտվել, բայց էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում 2018 թվականին Հայաստանում չի սպասվում: Սակագնի թանկացման հայտ ունենք միայն «Վիոլա ջուր» ընկերությունից: Ենթադրում եմ, որ մյուս շաբաթ այդ ուսումնասիրությունները կավարտենք ու մինչև նոյեմբեր ամսվա ավարտը կընդունենք համապատասխան որոշում ու հանրությանը կներկայացնենք որոշման մասին: Այս պահին այլ թանկացումների մասին խոսք չկա»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        