Բաժիններ՝

Անհայտ հանգամանքներում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող. razm.info

Razm.info-ն գրում է. Հոկտեմբերի 29-ին անհայտ հանգամանքներում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Սալյանի շրջանի Քուր Ղարագաշլը գյուղի բնակիչ Մյովլանով Փերվին Ակիֆ օղլուն (Mövlanov Pərvin Akif oğlu):Այս մասին ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքին հայտնել են համագյուղացիները:

Զինծառայողի դիակը հարազատ գյուղ են բերել հոկտեմբերի 30-ին և նույն օրն էլ հուղարկավորել են: Լրատվակայքը փորձել է դեպքի մանրամասները պարզել գյուղի ՏԻՄ ղեկավարից, սակայն նա միայն նշել է, որ ոչ ընտանիքին, ոչ էլ իրենց մանրամասներ չեն պատմել:

Ըստ աղբյուրի՝ ՏԻՄ ղեկավարին հայտնել են, որ ընթանում է հետաքննություն և դա ռազմական գաղտնիք է: Խոստացել են որ 1-2 օրից գյուղ կգան զինվորականներ և ամեն ինչ կբացատրեն:

Այս կորուստի մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև այլ պետական մարմիններ չեն հայտնել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս