
«Այսօր բոլորը պրոբլեմներ ունեն, բացի «Մանչեսթեր Սիթիից»». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գտնում է, որ ԱՊԼ-ի «մեծ» ակումբներից յուրաքանչյուրը հիմա դժվարություններ ունի, բացառությամբ առաջատար «Մանչեսթեր Սիթիի»:
«Լիվերպուլն» ԱՊԼ-ի 10-րդ տուրում 3:0 հաշվով հաղթեց «Հադերսֆիլդին» և ընդհատեց առանց հաղթանակների սերիան: «Մեր բախտը դեռ այդքան էլ չի բերել, դա ճիշտ է: Բայց հաջողության համար չի կարելի խնդրել: Դուք չես ասի. «Իսկ ո՞ւր է հաջողությունը»: Պետք է աշխատել՝ մինչև այն գա»,- հայտարարել է Կլոպը:
Նախորդ տուրում «Տոտենհեմը» ջախջախեց «Լիվերպուլին (4:1), բայց կորցրեց Հարի Քեյնին և առանց նրա պարտվեց «Վեսթ Հեմին»՝ Լիգայի գավաթում, և «Մանչեսթեր Յունայթեդին»՝ ԱՊԼ-ում:
«Ես չգիտեմ՝ արդյո՞ք Պոչետինոն խոսում է նման բաների մասին: Բայց Հարի Քեյնը չի խաղում, և նրանք պարտվում են 2 խաղում անընդմեջ: Այդպիսի բան լինում է: Երկու շաբաթ առաջ դա «Հարի Քեյնի թիմը չէր», իսկ հիմա դա «Հարի Քեյնի թիմն է»: Բոլորը հիմա պրոբլեմեր ունեն, բացի «Մանչեսթեր Սիթիից»»: Մերսիսայդցիները 10 տուրերից հետո ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում գրավում են 6-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը