Բաժիններ՝

Պուտինը Թեհրան այցի ընթացքում հանդիպում կունենա այաթոլլա Խամենեիի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրան իր այցի ընթացքում հանդիպում կունենա Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Խամենեիի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

«Վաղը նախագահն աշխատելու է Իրանում… Ռուս-իրանական երկկողմ բանկցություններ են լինելու: Նախագահը Թեհրան ժամանելուց հետո հանդիպում կունենա Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի հետ, պլանավորվում են նաեւ ընդլայնված կազմով ռուս-իրանական բանակցություններ, որոնք կգլխավորեն Պուտինը եւ Ռոուհանին:

Հանդիպում կլինի Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Խամենեիի հետ»,-ասել է Պեսկովը: Նրա խոսքով՝ ռուս-իրանական երկկողմ բանակցություններին կհաջորդի Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել տնտեսական փոխգործակցության հարցեր, ենթակառուցվածքային տարբեր նախագծեր, ինչպես նաեւ համագործակցությունը էներգետիկայի բնագավառում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս