Բաժիններ՝

«Իմ գաղտնիքը՝ չվիճել «Յուվենթուսի» նախագահի հետ». Բուֆֆոն

«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը, ով 20 տարի առաջ առաջին անգամ խաղացել է Իտալիայի հավաքականի կազմում և անցկացրել է ավելի քան հազար խաղ ակումբային և միջազգային մակարդակներում, հեգնանքով պատասխանել է երկարակեցության գաղտնիքի մասին հարցին:

«Իմ գաղտնիքը՝ լինել շատ ընկերասեր ակումբի նախագահի հետ հարաբերություններում, ով օգնում է ինձ մնալ հիմնական դարպասապահը: Դրանից բացի, դաշտում, նկատի ունեմ՝ նաև մարզումների ժամանակ, ես տալիս եմ պատասխաններ, որոնք մարզիչը սպասում է ստանալ ինձանից: Անում եմ այն, ինչ պետք է անի հիմնական դարպասապահը»,- հայտարարել է 39-ամյա դարպասապահը, ում խոսքերն է մեջբերում Football Italia պարբերականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս