Բաժիններ՝

«Փյունիկ»-ը կրկին կգլխավորի Արմեն Գյուլբուդաղյանցը

Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը նորից կզբաղեցնի Արմեն Գյուլբուդաղյանցը: Այս մասին հայտնում է ակումբը: Ալեքսեյ Յերյոմենկոյի հեռանալուց հետո «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնը կզբաղեցնի թիմի սպորտային տնօրեն և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար Արմեն Գյուլբուդաղյանցը, ով մինչ այս տարվա օգոստոսը ստանձնել էր նաև թիմի գլխավոր մարզչի պաշտոնը: Արմեն Գյուլբուդաղյանցն այս պահին վերապատրաստվում է Իտալիայում և առաջիկա խաղին թիմը կգլխավորի Սուրեն Չախալյանը:

Փոփոխություններ են եղել նաև ակումբի երկրորդ թիմում: «Փյունիկի» երկրորդ թիմը գլխավորեց անվանի ֆուտբոլիստ և մարզիչ Ալբերտ Սարգսյանը, ով մինչ այդ աշխատում էր «Փյունիկի» գլխավոր թիմի մարզչական շտաբում: «Փյունիկ – 2»-ի նախկին գլխավոր մարզիչ Սամվել Պողոսյանը կշարունակի իր աշխատանքը այլ հաստիքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031