Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում` անձրևի տեսքով:
Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Եվրամիության հետ Հայաստանի կնքած համաձայնագրից հետո ռուսական մի շարք լրատվամիջոցների և քաղաքական գործիչների կողմից բարձրացված հակահայկական աղմուկը:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված տեղական ինքնակառավարման մարմինների՝ Սահմանադրությամբ նախատեսված բարեփոխումների իրականացման հետ կապված հարցերին:
«Մեր դիպկորպուսին հաջողվեց անել առավելագույնը, սակայն իրականում մեր պոտենցիալը շատ ավելի մեծ է, շատ ավելի խորն է։ Ինչպես նշեց իմ հարգարժան գործընկեր պարոն Քոթանջյանը, մեր առևտրային ճանապարհն անցնում է Պարսից ծոցից դեպի Սև ծով անցնող ռազմավարական ճանապարհի միջով, ինչը նշանակում է, որ եվրոպական շուկայի մատակարարվող ապրանքների մի որոշ մասը պետք է անցնի ՀՀ տարածքով»։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած «Դատախազության մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և այլ օրենքներ։
Հնդկաստանի հարավային նահանգներում առնվազն ութ մարդ է զոհվել, եւս 86-ն անհետ կորել փոթորկի պատճառով, որն ստացել է«Օկհի» անվանումը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես մերժել է Չինաստանի պահանջը՝ միջազգային առեւտրի կանոնների համաձայն իրեն ճանաչել շուկայական տնտեսություն։
Լեհաստանի գրեթե 300 հազար բնակիչներ առանց էլեկտրականության են մնացել առատ ձնատեղումից հետո:
«Բանակը կարող է լինել առաջամարտիկը, ճիշտ է, նա չի կարող լինել բացարձակ սպիտակ, երբ մնացած ամեն ինչը սև է, բայց պետք է հասկանալ, որ այնպես էլ չէ, որ մեր երկրում ամեն ինչ սև է»:
ՀՀ-ԵՄ համաձայնագրի կնքումը միանգամայն տրամաբանական է և բխում է մեր ժողովրդի անցած ճանապարհից։ Այսպիսի տեսակետ այսօր ԱԺ-ում «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները ընդունել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործում միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը սատարելու մասին հայտարարություն:
Այսօր ԱԺ-ում «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանն անդրադարձավ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում Հայաստանի աշխարհառազմավարական ներգրավմանն առնչվող իրենց նախաձեռնությանը։
Առնվազն 51 մարդ է տուժել Իրանի հարավ-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական միջոցառումների շրջանակում կասեցրել է Շիրակի մարզում գործող հացի արտադրամասի գործունեությունը:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն գտնում է, որ շնորհիվ հարձակվող Անտոնի Մարսիալի խաղային առաջընթացի, ակումբին անհրաժեշտ չէ ձմռանն ուժեղացնել կիսապաշտպանի դիրքը:
«Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրն աննախադեպ է Հայաստանի համար թե՛ իր ընդգրկումով և թե՛ իր իրական հնարավորություններով: Միաժամանակ այն չափազանց կարևոր է հետխորհրդարային տրանսֆորմացիայի գործընթացի շրջանակներում, որովհետև ավելի քան 2 տասնյակ երկրների մեջ այս քառորդդարյա ճանապարհի ընթացքում սա միակ դեպքն է, երբ ինտեգրում է տեղի ունենում միաժամանակ երկու ուղղություններով»:
«ԵՄ-ն հանդիսանում է մեր քաղաքական և առևտրային հիմնական գործընկերներից մեկը և նրա հետ մեր հարաբերությունների օրակարգը շարունակում է մնալ բավականին հագեցած»:
Առնվազն ինը ուսանող է զոհվել, եւս 37-ը՝ տուժել դեկտեմբերի 1-ին Պակիստանի Հայբեր-Փահթունհվայի նահանգի Փեշավար քաղաքի գյուղատնտեսական համալսարանի հանրակացարանի վրա ահաբեկիչների հարձակման հետեւանքով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառքի միջնորդության և կաշառք տալու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ:
««Ազգ-բանակ» գաղափարախոսության մասին առաջինը խոսել է Ժիրայր Սէֆիլյանը»,- այսօր «Հայաստանի անվտանգության խնդիրները. բարեփոխումների արդյունավետությունը պաշտպանության ոլորտում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «ԱրԱր» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 3.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել Դիմիտրով գյուղի բնակիչներ` 1980 թ. ծնված Հովհաննես Գ.-ն, 1986 թ. ծնված Անի Ե.-ն, 2013 թ. ծնված Էլեն Ե.-ն, 2011 թ. ծնված Լիլիթ Գ.-ն և 2005 թ. ծնված Վարազդատ Գ.-ն:
Անցած շաբաթ Բրյուսելում տեղի ունեցավ Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների գագաթաժողովը, որի շրջանակներում Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր Համաձայնագիրը: Այս իրադարձությունը, թերևս, պատմական կարելի է համարել Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների տեսանկյունից, հատկապես՝ 2013 թվականին Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելուց հետո:
ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին վստահ է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրն օգուտ է ոչ միայն Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների, այլև տարածաշրջանի համար։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բնական գազ գնել ցանկացած երկրից, այդ թվում՝ Իրանից, եթե առաջարկվող գինը մրցունակ լինի։
ԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը ողջունում է Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքման փաստը։
Արգենտինայի իշխանությունները պետք է վերանայեն San Juan կորած սուզանավի անձնակազմի անդամներին փրկելու գործողության դադարեցման իրենց որոշումը:
Ճապոնիայի Ակիհիտո կայսրը գահից կհրաժարվի 2019 թվականի ապրիլի 30-ին: Այդ մասին, հայտնել է Kyodo News-ը:
ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը խոշոր ձեռքբերում է՝ ուղղված Հայաստանի և ԵՄ երկրներ հարաբերությունների հետագա ընդլայնմանն ու խորացմանը և այն կնպաստի ՀՀ-ում քաղաքական, տնտեսական, ժողովրդավարական և ինստիտուցիոնալ կայունության ամրապնդմանը։
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Մայքլ Փոմպեոն արդեն սկսել է պատրաստվել գլխավորելու Պետդեպարտամենտը: