Կենդանասերներն ու կենդանապաշտպանները շարունակում են ահազանգել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին:
Ճապոնացի գործարար Սատորու Անզակին, որին քաղցկեղ են ախտորոշել, հրաժեշտի հսկայական երեկույթ էր կազմակերպել, որին հրավիրված էր շուրջ 1000 մարդ, տեղեկացնում է BBC-ին:
2017 թվականին ներկայացվեցին մի շարք հետաքրքիր և արտասովոր գադջետներ: Առանձնացրել ենք դրանցից 5-ը:
Անքնությունը բավական տարածված խնդիր է, որը լրջորեն ազդում է կյանքի որակի վրա։
Դեկտեմբերի 12-ին Լոնդոնում կայացել է «Աստղային պատերազմներ. վերջին ջեդայը» ֆիլմի պրեմիերան:
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից դեկտեմբերի 4-8-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 21 իրավախախտում:
Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները թմրանյութ են հայտնաբերել Ադրբեջանի մի քաղաքացու մոտ և ձերբակալել նրան:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Վրաստանին զգուշացնում է ֆրանսիական արտադրության Lactalis մանկական կերի մեջ սալմոնելա բակտերիայի հնարավոր առկայության մասին: Սրանից հետո նշված ապրանքը սկսեցին հանել վաճառքից:
Կանադայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Շևչենկոն հաստատել է այն լուրը, որ Կանադան կսկսի զենք մատակարարել Ուկրաինային:
Թուրինցիները պլանավորում են ամրացնել պաշտպանության եզրերը: «Յուվենթուսը» դիտարկում են «Արսենալի» պաշտպան Էկտոր Բելյերինի ձեռքբերման հնարավորությունը: Թուրինցիները պատրաստ են մոտ ժամանակներս բանակցությունների մեջ մտնել «Արսենալի» հետ և իսպանացի ֆուտբոլիստով ամրացնել պաշտպանության աջ թևը:
«Տարբեր տեղերում Սերժ Սարգսյանի ելույթներից տպավորություն է ստեղծվում, որ բարեփոխումների ինչ-որ մեկնարկ է ուզում անել, բայց թերհավատությունը շատ մեծ է, ինչը բնական է»:
Մանչեսթերյան դերբիից հետո տեղի է ունեցել ծեծկռտուք: Սա անգլիական մարզական մամուլում ամենից շատ հանդիպող վերնագիրն էր վերջին օրվա ընթացքում:
Instagram-ում շարունակվում են փոփոխությունները: Հավելվածը ներկայացրել է նոր գործառույթ, որի միջոցով հնարավոր է հետևել ոչ միայն տարբեր էջերի, այլ նաև հաշթեգերի:
Այս օրերին դիտվում է տարվա առատ հոսքերից վերջինը` Գեմինիդների ասուպային հոսքը: Այս հոսքը սովորաբար դիտվում է նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 18-ը: Այս տարի այն իր առավելագույն փուլում կլինի դեկտեմբերի 13-14-ի գիշերը` ապահովելով ավելի քան 40 ասուպ մեկ ժամում, որոնց արագությունները մոտ 35կմ/վ են: Գեմինիդների ասուպային հոսքը հյուսիսային երկնքի ամենաառատ հոսքն է. առավելագույն փուլում երբեմն հնարավոր է դիտել ավելի քան 100 ասուպ մեկ ժամում: Այն առաջին անգամ դիտել են մոտ 150 տարի առաջ: Գեմինիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Երկվորյակներ (Gemini) համաստեղության ուղղությամբ: Գեմինիդների ասուպային հոսքը հետաքրքիր է նաև նրանով, որ դրա ասուպները ոչ թե գիսավորի, այլ Փաետոն 3200 աստղակերպի թողած երկնաքարերն են: Այս պատճառով դրանք ավելի կարծր են և հետևաբար ասուպներն ավելի պայծառ են գիշերային երկնքում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանից:
Ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը` Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով, հանդիպում է երկնաքարերի խմբի, և վերջիններս` թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում, որոնք կարող են մինչև մի քանի վայրկյան երևալ երկնակամարի վրա:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 15:35-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 18-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանից հետո Թուրքիան Մերձավոր Արևելքում 2-րդ ամենաազդեցիկ պետությունն է:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 19:40-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է, թե ինչու է 2006 թվականին որոշել տեղափոխվել «Ինտեր»:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը հպարտ է Կիպրոսի պետության քաղաքական, հասարակական և տնտեսական կյանքում հայ համայնքի կատարած ներդրմամբ:
Հայկական շուկա է ներմուծվել սալմոնելա ու տետրացիկլին պարունակող թռչնամսի մեծ խմաքանակ, որի արդյունքում թռչնամիս օգտագործած սպառողների որոշակի զանգված դիմել են բուժհաստատություններ:
Վերջերս ընկերներիցս մեկն ինձ ուղարկել էր 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացու գրածներից մի հատված, որտեղ նա նկարագրում է հին Հայաստանում տիրող ողբալի սոցիալական պայմանները:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ Գրեգ Ջերեջյանը դեկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ստորագրել են հուշագիր՝ «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համալսարանային տարածքի արդիականացման» նախագծի աջակցության վերաբերյալ:
Գործակալն ուզում է, որպեսզի իր հաճախորդը դառնա ազատ գործակալ: Մինո Ռայոլան «Միլանին» խնդրել է չեղարկել դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ պայմանագրի երկարաձգումը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջացություն» ծրագրերի ղեկավար խորհրդի հերթական նիստը:
Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, որն ստեղծել է Հարի Փոթերի մասին մատենաշարը, դեկտեմբերի 12-ին պարգեւատրվել է բրիտանական Պատվո ասպետների շքանշանով:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 13-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի իմջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքը:
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մեկնել է Բրազիլիա և բաց կթողնի Ֆրանսիայի գավաթի՝ «Ստրասբուրգի» հետ խաղը: ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին նշել է, որ Նեյմարը հայրենիք է վերադարձել ընտանեկան խնդիրների պատճառով:
Գրեթե ամեն օր լվանում եք մազերը, բայց մազերին ծավալ հնարավոր չէ հաղորդել։ Հնարավոր է՝ դուք պարզապես սխալ եք լվանում մազերը։ Այո՛, կանանց մեծ մասը չի մտածում, թե որքան շամպուն է հարկավոր օգտագործել, որքան հաճախ լվանալ մազերը։
Ֆինանսական ոլորտի փորձագետներն անդրադառնում են բիթքոին վճարային միջոցին՝ վերջինիս ֆյուչըրսների առուվաճառքի կապակցությամբ: Ըստ փորձագետների, բիթքոինի արժեքը, որը վերջին շրջանում գրանցել էր սրընթաց աճ, աստիճանաբար կդանդաղի մոտակա ամիսների ընթացքում:
Գավառում․ հիվանդանոցային ահազանգի հետքերով։