«Համաձայնագրում չկա որևէ բան, որը կարելի է ընկալել դրույթ որևէ մեկի դեմ». Պյոտր Սվիտալսկի

ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին վստահ է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրն օգուտ է ոչ միայն Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների, այլև տարածաշրջանի համար։

Այսօր ԱԺ-ում «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Պ.Սվիտալսկին նշեց, որ համաձայնագիրը ոչ թե երկկողմ, այլ բազամակողմ համագործակցություն է, քանի որ այն ոչ միայն ՀՀ-ԵՄ միջև է, այլ՝ ՀՀ և ԵՄ անդամ յուրաքանչյուր պետության.

«Մենք հանդես ենք գալիս որպես ընտանիք»:

Ըստ նրա՝ համաձայնագիրը հանգրվանային նշանակություն ունի և ազդարարում է ճանապարհի մեկնարկը:

Դեսպանը նշեց, որ փաստաթղթում նշված քայլերի մի մասը շատ շուտով կիրականացվի, իսկ դրա կյանքի կոչման հեռանկարների համար ակնալում են անդամ պետությունների մասնակցությունը:

Պ.Սվիտալսկին վստահություն հայտնեց, որ համաձայնագրում չկա որևէ բան, որը կարելի է ընկալել դրույթ որևէ մեկի դեմ. «Սա բոլորիս օգուտի համար է: Այս համաձայնագիրը շատ լավ մոդելային օրինակ կլինի ԵՄ անդամ այլ պետությունների համար, որոնք հանդիսանում են այլ միությունների անդամներ»:

Տեսանյութեր

Լրահոս