Բաժիններ՝

ԿՀՎ-ի ղեկավարը պատրաստվում է գլխավորել Պետդեպարտամենտը. The Washington Post

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Մայքլ Փոմպեոն արդեն սկսել է պատրաստվել գլխավորելու Պետդեպարտամենտը: Նոյեմբերի 30-ին այս մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրներ։

«Փոմպեոն իր համար նոր անձակազմ է փնտրում եւ քննում է այն հարցը, թե ինչպես կարելի է վերակազմել Պետդեպարտամենտը, որպեսզի այն կրկին սկսի արդյունավետ աշխատել»,- մեջբերում է անում հրատարակությունը Վաշինգտոնի վարչակազմի աղբյուրի խոսքից: Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին հերքել է այն տեղեկությունները, թե պատրաստվում է պետքարտուղարի պաշտոնում Ռեքս Թիլերսոնի շտապ փոխարինումը Փոմպեոյով, ինչի մասին նոյեմբերի 30-ին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության պետ Հեզեր Նաուերթը:

Սակայն «Վաշինգտոն փոստը» պնդում է, որ նման պլան քննարկվում է, բայց առայժմ պարզ չԷ, թե դրան հավանություն տվել է արդյոք Դոնալդ Թրամփը: Ավելի վաղ The New York Times թերթը տեղեկացրել է, որ Սպիտակ տանը մտադիր են պաշտոնից ազատել Թիլերսոնին՝ նրան փոխարինելով Փոմպեոյով: ԿՀՎ-ն, հրատարակության տվյալներով՝ կգլխավորի սենատոր Թոմ Քոթոնը (հանրապետական, Արկանզասի նահանգից), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս