Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ 48-ամյա տղամարդն ազատվել է քրեական պատասխանատվությունից և պատժից։ Նրա նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում:
Երթևեկությունը կկարգավորվի խաչմերուկների տեսախցիկների օգնությամբ։
Փորձաշրջանը կարգավորվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով: Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 91-րդ հոդվածի` աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան:
Ֆուտբոլիստները հասկանում են իրար առանց խոսքերի:
Առաջին ալիքը հոկտեմբերի 27-ին ազդարարեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ եթերաշրջանի մեկնարկը։
«Երևանյան Հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակում անմոռանալի և տպավորիչ մենահամերգով ներկայացավ հանրահայտ դաշնակահար Եվգենի Կիսինը:
«Տրանսպորտի գների բարձրացումը ժողովրդի վրա կանդրադառնա, որովհետև մարդիկ այդ հարցում շատ զգայուն են։ Դա կարող է նաև աղմուկ առաջացնել, հանրապետությունով մեկ տարբեր տհաճ խոսակցություններ լինեն»:
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը պահանջել է կտրել 200-ամյա մագնոլիան Սպիտակ տան հարավային բացատում:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը չի ընդունում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի՝ նախարարությանն ուղղված մեղադրանքները տարվա լավագույն 10 մարզիկների քվեարկության կարգի հետ կապված:
2013թ. սեպտեմբերի 3-ին ԵԱՏՄ-ին միանալու Հայաստանի կարևորագույն դրդապատճառներից մեկը, բացի անվտանգության հարցերից, նշվում էր մեծ շուկայի առկայությունը, տնտեսական կանխատեսվող օգուտները և դրանից բխող Հայաստանի ՀՆԱ-ի ավելացումն ու մաքսային ավելի մեծ մուտքերը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են:
Անցնող տարվա ամենագլխավոր իրադարձությունը նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ նոր պայմանագիրն է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ ամփոփելով 2017 թվականը։
Շանհայի իշխանությունները մտադիր են սկսել վերահսկել քաղաքի բնակչության թվաքանակը, ինչպես նաեւ կառուցապատման համար հատկացվող հողի մակերեսը:
Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն անընդունելի է համարում մարզիկների լավագույն տասնյակի ընտրության կարգը:
Հոգեբանության մեջ կա մի հասկացություն, այն է՝ թայմ մենեջմենթ, որը սովորեցնում է ժամանակի ճիշտ կազմակերպում: Ի՞նչ է նշանակում ժամանակի ճիշտ կազմակերպումը:
Steptohealth.ru-ն գրում է, որ չափազանց կարևոր է ուշադրություն դարձնել նշաններին, որոնք վկայում են առողջական խնդիրների առկայության մասին։ Խնդիրն այն է, որ մի խումբ հիվանդությունների նշաններ հաճախ վերագրվում են հոգնածությանը, կամ անուշադրության մատնվում, ինչի հետևանքով ախտորոշումն ուշանում է, բուժումը՝ դժվարանում։
Ուժեղացված ծառայություն մարզերում:
Բրիտանացի հարձակվողի ունիկալ ձեռքբերումը: «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը սահմանեց արդյունավետության լավագույն արդյունքն առաջատար եվրոպական լիգաների ֆուտբոլիստների համար: Մեկ օրացուցային տարում նա խփեց 56 գնդակ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի հաղթողների և 2017 թվականի ընթացքում մարզական բարձր նվաճումներ ունեցած մարզիկների պարգևատրման ու մեծարման հանդիսավոր արարողությանը:
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի լեյտենանտ Սքոթ Սիրսը՝ Լոնդոնի՝ 2012 թվականի Օլիմպիական խաղերի բրիտանացի հաղթահերոս-թենիսիստ Էնդի Մարեյի փեսան, դարձել է ամենաերիտասարդ մարդը, որը միայնակ հասել է Հարավային բեւեռ:
Սինգապուրում հեծանիվների վարձակալության խոշորագույն ընկերություններից մեկը՝ oBike-ը, հայտարարել է եկող տարվանից սեփական գաղտնարժույթը՝ oCoins-ը, ներդնելու մտադրության մասին, որի միջոցով կարելի կլինի վճարել ծառայությունների դիմաց:
Դեկտեմբերի 28-ին կայանալու է Հայաստանի ժուռնալիստների միության համագումարը, որն ընտրելու է միության վարչության նոր կազմ և ղեկավար։ Հայաստանի լրագրողական հանրությունից հետաքրքրվեցինք, թե այսօրվա մարտահրավերների պայմաններում ի՞նչ անելիքներ ունի Ժուռնալիստների միությունը, ո՞րն է նրա դերը։
«Մենք Ամանորը մի քիչ շատ ենք կապում կերակուրների հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հ/կ ղեկավար Սեդրակ Մամուլյանը:
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն է տվել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի գազատուրբինի վերակառուցմանն ուղղված ներդրումային ծրագրին:
Մեսսիից և Կրիշտիանուից հետո լավագույնի վերլուծությունը:
«2018 թվականին շարունակելու ենք խմբային դասընթացները, ապահովելու ենք մոտ 750 ֆերմերի կրթություն, խորհրդատվական տեսանյութեր պատրաստելու ենք կրկնակի անգամ ավելի շատ, որոնք էլի կբխեն պետության կողմից բխող ռազմավարությունից՝ հաշվի առնելով ոլորտում առկա խնդիրները»:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցների ջանքերի շնորհիվ, հաջողվել է գտնել նախկինում անհայտ լուսանկարներ, որոնք պատկերում են ֆրանսիական ռազմածովային ուժերի կողմից Մուսա Լեռի հերոսամարտի մասնակիցների տարհանումը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են սեղմված բնական կամ նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման ուղղությամբ նախատեսվող օրենսդրական փոփոխությունները:
Իրանի մեջլիսի (խորհրդարան) պատգամավորները դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած բաց նստաշրջանում պաշտպանել են այն առաջարկությունը, որի համաձայն, երկրի ղեկավարությունը պետք է Երուսաղեմը ճանաչի պաղեստինյան պետության «հավերժ մայրաքաղաք»:
Քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Հիմնադիր խորհրդարանի անդամ Վիգեն Նազարյանին, «այլ երկրի համար աշխատելու» «պատճառաբանությամբ»: