Բաժիններ՝

San Juan սուզանավի անձնակազմի անդամների հարազատները խնդրում են շարունակել փրկարար գործողությունը

Արգենտինայի իշխանությունները պետք է վերանայեն San Juan կորած սուզանավի անձնակազմի անդամներին փրկելու գործողության դադարեցման իրենց որոշումը: Այս կարծիքը հայտնել է նավաստիներից մեկի հայրը՝ Լուիս Տագլիապետրան։

«Վերջնական որոշումը գլխավոր հրամանատարինն է, որը երկրի նախագահն է, եւ նա պետք է չեղարկի այդ անարդարացի ու չարդարացված որոշումը»,-ասել է նա La Nacion Mas հեռուստաալիքի եթերում:

Տագլիապետրայի կարծիքով՝ իշխանությունները պետք է շարունակեն գործողությունը, քանի որ «չկա ոչ մի իրեղեն ապացույց, որ անձնակազմի անդամներին անկարելի է փրկել»: Նա նաեւ անբացատրելի էհամարել փրկարար գործողությունն այն բանից ընդամենը երկու օր անց ավարտելու որոշումը, երբ որոնումների գոտի ժամանեց Sophie Siem նավը:

Դրա վրա գտնվում է ԱՄՆ-ի կողմից տրամադրված մինիս-սուզանավ, որը նախատեսված է սուզանավերի անձնակազմերին փրկելու համար: Կորած սուզանավի անձնակազմի եւս մեկ անդամի հայրը՝ Խորխե Վիլյարեալը, Todo Noticias հեռուստաալիքի եթերում նշել է, որ ներկայում վարկածներից որեւէմեկի հաստատում չկա: «Նման դեպքերում ես նախընտրում եմ շարունակել հավատալ, որ ամեն ինչ լավ կլինի»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս