«Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում ՀՀ ներգրավման նախաձեռնությանը զեկուցվել է Չինաստանի նախագահին». Հայկ Քոթանջյան

Այսօր ԱԺ-ում «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանն անդրադարձավ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում Հայաստանի աշխարհառազմավարական ներգրավմանն առնչվող իրենց նախաձեռնությանը։

Ըստ նրա՝ Չինաստանում տարբեր հանդիպումների ու քննարկումների արդյունքում խոսվել է ծովային տրանզիտը Սև ծով-Պարսից ծով մուլտիմոդալ ծրագրին միացնելու հնարավորության մասին, հայկական կողմի նախագիծը զեկուցվել է Չինաստանի գերագույն ռազմական խորհրդին, որը ղեկավարում է կոմկուսի գլխավոր քարտուղարն ու նախագահը, ինչը չափանիշ է և շատ կոնկրետ։

«Այս խնդրի շուրջ Իրանի և Չինաստանի հետ միջպետական բանակցությունների հետագա ձգձգումը կարող է էական նվազեցնել այդ ծրագրի իրականացման հնարավորությունը»,- ասաց Հ.Քոթանջյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս