«Չելսիի» հարձակողական ոճի կիսապաշտպան Վիլլիանը հետաքրքրել է «Բարսելոնային»: Կատալոնական ակումբը նախկինի նման մտադիր է գնել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին: 25-ամյա բրազիլացին «Բարսելոնայի» հունվարյան առաջնահերթ նպատակն է: Ամռանը կատալոնացիները չկարողացան ձևակերպել Կոուտինիոյի տեղափոխությունը:
«Այս բանակցություններում մենք պնդեցինք, որ ներքին շուկայում «կոնյակից» հրաժարվելու համար մեզ մեծ ժամանակահատված է պետք: Մեզ տվեցին 25 տարի, և պնդեցինք, որ տան գումար, որպեսզի անուն հնարենք ու դնենք շրջանառության մեջ»:
«Բուկինիստ» գրախանութների ցանցը դեկտեմբերի 1-ին նշում է հիմնադրման 85-ամյակը: Նույն օրը նաև գրախանութի ծննդյան օրն է: «Արմենպրես»-ի թղթակիցը հոբելյանական օրվա առթիվ զրուցել է «Բուկինիստ»-ի տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ:
Իսպանացին տրամադրված է 3-րդ անգամ դառնալ չեմպիոն «քաղաքայինների» հետ: Իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ևս մեկ տարով (մինչև 2020թ.):
PetroChina նավթի-գազի չինական հսկան ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի տարածքում հայտնաբերել է աշխարհի խոշորագույն նավթահանքերից մեկը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Հրազդանում քաղաքացու նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները. երկու անձ ձերբակալվել է:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը նշել է ենթադրվող «մեծ կոալիցիայի» շրջանակներում ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքի հետ համագործակցության նախնական պահանջները:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել կառավարության տնտեսական բլոկի նախարարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքները:
Հայաստանն այն քիչ երկրներից է, որ վերահաստատել է ՄԻԱՎ-ը մորից երեխային փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը: Վերջին 5 տարí³ վերլուծությամբ՝ հիվանդների 57 տոկոսը վարակվել է Հայաստանից դուրս:
Առնվազն 28 միգրանտներ անհայտ կորած են համարվում Մարոկոյի ափերի մոտ նավի խորտակվելուց հետո:
Հայաստանում գնաճը կշարունակի ավելանալ` առաջիկա ամիսներին գտնվելով տատանումների թույլատրելի՝ 2.5%-5.5% միջակայքում: Միջնաժամկետհատվածում գնաճը կկայունանա 4% նպատակային մակարդակի վրա:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ այն մակագրելով հետևյալ կերպ. «Արցախ ՊԲ։ Կրակային պարապմունք գիշեր»։
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում այսօր տեղի ունեցավ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի՝ միության նախագահի պաշտոնում առաջին մամուլի ասուլիսը:
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության պետական ծառայությունը հայտնում է, որ 2017թ. դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի դեկտեմբերի 5-ից:
«Արդեն երկրորդ տարին է՝ մենք ունենք լավ տեսակի գինու և կոնյակի արտահանման աննախադեպ աճ՝ և՛ որակի, և՛ քանակի առումով։ Խոսքը նվազագույնը 30% աճի մասին է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ ընդգծելով, որ արտահանման հիմնական ուղղությունը ԵՏՄ շուկան է։
Գրականագետ Նարինե Դիլբարյանը վճռական քայլ է համարում ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը. «Առաջին անգամ բավական տևական ժամանակամիջոց հետո Հայաստանը դառնում է գործուն քաղաքականության, պետական դիվանագիտության ոչ թե օբյեկտ, այլ սուբյեկտ։ Այս համաձայնագիրն անգամ Եվրոպայի կողմից շատ զգուշավոր է, կիսատ-պռատ է, բայց ավելի լավ է գոնե մի քայլ կատարել, քան տեղում կանգնած մնալ»։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է վարկային կազմակերպության աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը։ Կասկածյալը ձերբակալվել է:
Չինաստանի Չունցինի նահանգի բնակչուհիներից մեկը հրաշքով է մահից փրկվել՝ ընկնելով մեքենայի տակ եւ խույս տալով անիվներից։
Այսօր ԱԺ-ում «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրեց մի օրինակ, որ Հայաստանը ոչ միայն հռետորաբանական կամուրջ է Եվրամիության ու Եվրասիական միությունների միջև, այլ իրապես բենեֆիտ բերող։
Այսօր Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում հրավիրված ասուլիսի ընթացքում միության նորընտիր ղեկավար Հարություն Խաչատրյանն անդրադարձ կատարեց նաև կինոկենտրոնին ներկայացված ֆիլմերի հայտերի ընտրության ընթացքին և սկզբունքներին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհանիսին՝ երկրի Միավորման օրվա առթիվ:
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի խոսքով՝ օրեր առաջ ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագրի գնահատումը պետք է կատարվի գլոբալ քաղաքական զարգացումների իրողությունների վրա. «Այդ իրողություններն ասում են այն մասին, որ այսօր աշխարհում կա 4 հզոր ուժային կենտրոն՝ ԱՄՆ, Եվրոպա, Չինաստան և Ռուսաստան։ Իհարկե, այդ խոշոր ուժային և գլոբալ քաղաքական կենտրոնների հարաբերությունները պարզ չեն, հասարակ չեն, և նրանց միջև բացահայտ պայքար է գնում, որի կենտրոնում հայտնվում են փոքր երկրները»։
«Այս օրերին քաղաքական գործիչների «և-և», «կամ-կամ» կամ «կամուրջ» արտահայտությունները որևէ կապ չունեն ՀՀ-ԵՄ ստորագրված համաձայնագրի հետ, որն այդ խնդիրերի համար չէ ստեղծված։ Դա ուղղակի հնարավորություն է, որը Հայաստանին տալիս է տնտեսապես զարգացնել և ոչ միայն ընդօրինակել այն զարգացումներին, որոնք քաղաքակիրթ պետություններն ունեն, այլ նաև բացել իր տարածքն այլ արտադրողների համար»:
ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքը՝ Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ, եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) պայմանավորվել են բանակցություններ սկսել այսպես կոչված «մեծ կոալիցիայի» ձեւավորման շուրջ:
Մեծ Սեմի 7-րդ թիմը: «Էվերթոնը» հայտարարեց Սեմ Էլարդայսին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: 63-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորշենկոն խոստացել է շուտով հանրաքվեներ անցկացնել ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
Հայաստանը ներկայումս եվրոպական շուկա արտահանելիս օգտվում է GSP+ի արտոնությունից, որն ունեն ընդամենը 9 երկրներ, իսկ հաջորդ տարվանից կգործի նաև արտահանողների գրանցված համկարգը՝ REX-ը:
«Թուրքական ավիաուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի և գործադիր կոմիտեի նախագահ Իլքեր Այջըն հայտարարել է, որ պատրաստվում են թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան: Այս
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ռուսական «ВИС» շինարարական ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչներին։