Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը հավանության է արժանացրել հարկային բարեփոխումների փաթեթին, որը կարող է դառնալ ամենամասշտաբայինը` 1980-ական թվականներից ի վեր:
Ուկրաինացի սահմանապահները Օդեսայի օդանավակայանում Թուրքիայի երկու քաղաքացու մոտ հայտնաբերել են գերմանական կեղծ անձնագրեր:
Անգլիական Mirror պարբերականը հաղորդում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «Ատալանտայի» կիսապաշտպան Բրայան Կրիստանտեին գնելու փորձեր կձեռնարկի՝ որպես Մարուան Ֆելաինիի փոխարինող:
Տավուշի մարզում ամիսներ առաջ դստեր նորածնին արտաքնոցի փոսը նետած տատը կալանավորվել է:
Իսրայելը շաբաթ գիշերը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Էլ-Կիսվա շրջանում տեղակայված ռազմական օբյեկտի ուղղությամբ հրթիռային հարվածներ է հասցրել:
Ուժեղացված ծառայություն մայրաքաղաքի մի քանի կանգառների մոտակայքում:
ՀՀ Շիրակի մարզում սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:
Դեկտեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ն այցելել է Երևան՝ ներկայացնելու Հայաստանում ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցը:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Արարատի մարզի 70-ամյա բնակչի մահվան հանգամանքները։
Ինչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 14-ին, ժամը 6.00-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 43 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 33-ամյա Դմիտրի Լոդյակովին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ:
ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառքի միջնորդության և կաշառք տալու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են երեք անձինք, այդ թվում` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցներ:
Եվրամիության հետ համաձայնագրին միանալու Սերժ Սարգսյանի արարքը ընդդիմադիր Արամ Սարգսյանը համարում է սխրանք: Նա ցույց տվեց, որ Հայաստանը Ռուսաստանի գրպանում չէ:
Արցախ այցելած չորս թուրք մտավորականների դեմ հետաքննություն սկսելու Ադրբեջանի գլխավոր դատախազության պահանջը Թուրքիան բավարարել է:
«Ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի պետհամալսարանում կրքերը չեն հանդարտվում: Համալսարանի դասախոս, գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանն ահազանգում է, որ ռեկտոր Սահակ Մինասյանի միանձնյա որոշմամբ՝ նոյեմբերի 29-ին բուհից վտարվել է յոթ ուսանող, բոլորն էլ նախազորակոչային պատրաստություն բաժնից:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 17.45-ին, ոստիկանություն է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող կիսակառույց շենքի մոտ շինարարական աշխատանքներ են կատարվում, և մի քաղաքացի կրակել է էքսկավատորի վրա:
Դեկտեմբերի 1-ին ժամը 8.20-ին, «Մերսեդես Բենց Ց 180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունու փողոցի թիվ 27 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1959 թ. ծնված Նուրիցա Թոքմաջյանին:
Միջազգային ահաբեկչության մեջ մեղադրվող Ախմեդ Չատաևը 2015 թվականից ինտերպոլի կողմից հետախուզման մեջ է գտնվել: Ինտերպոլի պաշտոնական կայքում տեղադրված է նաև տեղեկատվություն Չատաևի հետախուզման մեջ գտնվելու պատճառների մասին:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առաջիկա շաբաթվա ընթացքում Բրյուսելում կհանդիպի Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձի հետ:
«Ազգ»-ն անդրադարձել է Կենտրոնական Գերմանիայում (տե՛ս «Ազգ»-ի 06-11-2015, 06-22-2017 հրապարակումները)՝ ավելի ստույգ Թյուրինգիա երկրամասում գործող հայկական մաֆիայի մասին գերմանացի մեր գործընկերների հրապարակումներին:
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ պետական ծառայողներին տրամադրվող սոցիալական փաթեթի առողջապահական բաղադրիչի գումարը նվազեցվել է, և կրճատվող գումարն ուղղվել սրտի անհետաձգելի վիրահատական ծրագրին:
Ըստ՝ CNN-ի, The New York Times-ի և Washington Post-ի՝ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզաական վարչության տնօրեն Մայք Փոմփեոն առաջիկա ամիսներին կփոխարինի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի թիվ 26 շենքում շինարարական աշխատանքների ժամանակ քաղաքացին ընկել է ցած. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի զեկուցում է ներկայացրել՝ 2017 թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ-ում կայացած «Հայաստան-ԵՄ. Համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումներում:
Թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP –ԺՀԿ) անդամ, պատգամավոր Հալուք Փեքշենը, հայտնել է, որ գործարար Ռեզա Զարրաբի գործի շրջանակներում երեք նախկին նախարարի արգելվել է լքել երկիրը։ Հայտնում է «Demokrathaber»-ը։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 1-ին, ժամը 9.30-ին, բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Սամվել Հ.-ն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն եկող չորեքշաբթի օրը նախատեսված ելույթում Երուսաղեմ քաղաքն ամենայն հավանականությամբ կհայտարարի որպես Իսրայելի մայրաքաղաք։
«Դա անակնկալ էր մեզ համար, մենք չէինք մտածում, որ նման քրեական գործի մաս կլինենք»,- 168.am-հետ զրույցում ասաց Թուրքիայի 23-րդ գումարման Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, քաղաքական գործիչ Ուֆուկ Ուրազը՝ խոսելով իր և իր ընկերների նկատմամբ հարուցված քրեական գործի մասին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: