
Իրանում 50-ից ավելի մարդ է տուժել երկրաշարժի հետևանքով

Առնվազն 51 մարդ է տուժել Իրանի հարավ-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Mehr գործակալությունը՝ հղում անելով բժիշկներին: Ավելի վաղ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ դեկտեմբերի 1-ի առավոտյան 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Քերմանի նահանգում: Ցնցումները գրանցվել են նահանգի համանուն վարչական կենտրոնից 65 կիլոմետր հյուսիս-արեւելք ընկած շրջանում:
Գործակալության տվյալներով՝ երկրաշարժից հետո գրանցվել են 40-ից ավելի ցնցումներ: Նոյեմբերի կեսին Իրանի արեւմուտքի Քերմանշահի նահանգում տեղի ունեցած 7,2 մագնիտուդով ավերիչ երկրաշարժից ավելի քան 500 մարդ է զոհվել, հաղորդե է ՌԻԱ Նովոստին: