«Եվրոպական քաղաքական միտքը պատրաստ էր այս մակարդակով համագործակցությանը». Ռուբեն Սաֆրաստյան

ՀՀ-ԵՄ համաձայնագրի կնքումը միանգամայն տրամաբանական է և բխում է մեր ժողովրդի անցած ճանապարհից։ Այսպիսի տեսակետ այսօր ԱԺ-ում «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

«Մենք հազարամյակների ընթացքում, գտնվելով ամենաբարդ իրադրություններում, կարողացել ենք պահպանել մեր ժողովրդին հատուկ զսպվածությունը և մեր հարևանների հետ ոչ միայն ունենալ նորմալ հարաբերություններ, այլ նաև տարածաշրջանային և նույնիսկ համամոլորակային առումով ունեցել ենք մեր գնահատելի ներկայությունը»,- ասաց Ռ.Սաֆրաստյանը՝ նկատելով, որ եվրոպական քաղաքական միտքը պատրաստ էր այս մակարդակով համագործակցությանը։

Նրա դիտարկմամբ՝ ՀՀ-ն ամենայն հստակությամբ կատարել է ստանձնած պարտավորությունները, որը քիչ է հատուկ փոքր պետություններին, քանի որ նրանք ենթարկվում են մեծ ճնշումների.

«Մենք մտնում ենք մի այնպիսի արտաքին քաղաքականության ոլորտ, որը կարելի է բնութագրել որպես կոնկորդիա քաղաքականություն, այսինքն՝ համաձայնության և հարմոնիայի վրա հիմնված քաղաքականություն։ Այս արտաքին քաղաքական ուղեծիրը հնարավորություն կտա հետագայում, պահպանելով մեր երկրի ինքնուրույնությունը, գտնել այն հնարավորությունները, որ կընձեռվեն մեզ»։

Տեսանյութեր

Լրահոս