Ժոզե Մոուրինիոն հրաժարվել է կիսապաշտպանի գնումից՝ Մարսիալի խաղում առաջընթացի շնորհիվ
Ինչպես հաղորդում է The Independent-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն գտնում է, որ շնորհիվ հարձակվող Անտոնի Մարսիալի խաղային առաջընթացի, ակումբին անհրաժեշտ չէ ձմռանն ուժեղացնել կիսապաշտպանի դիրքը:
Պորտուգալացին պլանավորում էր ձեռք բերել Իվան Պերիշիչին, Գարեթ Բեյլին կամ Անտուան Գրիզմանին: Սակայն Մարսիալի խաղում առաջընթացը ստիպել է Մոուրինիոյին փոխել պլանները: 21-ամյա ֆրանսիացին մանկունյանցիների վերջին 4 խաղերում եղել է թիմի մեկնարկային կազմում: Ընթացիկ մրցաշրջանում Մարսիալն ԱՊԼ-ում անցկացրել է 13 խաղ, որոնցից 6-ում եղել է մեկնարկային կազմում, խփել է 6 գոլ և կատարել է 2 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը