Դուբայի քաղաքապետարանը գործարկել է աղբից էլեկտրականություն ստանալու ընդգրկուն ծրագիր՝ Waste to Energy (WTE)-ը, դրա կարողությունները կբավականացնեն տարեկան 120 հազար տուն «մաքուր էներգիայով» ահպահովելու համար:
Թուրքիայի Քոջաելի նահանգում ձերբակալվել է 82-ամյա մի տղամարդ, ով մեղադրվում է շանը բռնաբարելու մեջ:
Apple կորպորացիան կիսով չափ՝ 40 միլիոնից մինչեւ 20 միլիոն, կկրճատի iPhone X նոր սմարթֆոնի արտադրության՝ ընթացիկ տարվա հունվար-մարտի համար նախատեսված պլանը՝ ցածր պահանջարկի պատճառով:
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի փետրվարի 1-ից Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցին հարակից նորակառույց թաղամասի №55/17 և №55/20 շենքերի մերձակա հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկազմակերպվի կից ներկայացված սխեմայի համաձայն:
Economist Intelligence Unit-ը հունվարի 31-ին հրապարակել է 2017թ-ի ինդեքսը, որում անդրադարձ է կատարվել աշխարհի 165 երկրների ժողովրդավարական վիճակին և ԶԼՄ-ների ազատությանը:
ՀՀ ֆինանսների նախարարությունը Հարկային օրենսգրքում ամրագրված արտադրության հարկատեսակների մասով խորը վերլուծություն է կատարում` փորձելով արտադրության հարկային բեռի նվազեցման հետևանքով պետական բյուջեի եկամուտների հնարավոր կորուստների փոխհատուցման մեխանիզմներ մշակել:
«Մանչեսթեր Սիթին» դեռ մտադիր է ձեռք բերել «Լեսթերի» կիսապաշտպան Ռիհադ Մահրեզին, ով նախօրեին հայտ է ներկայացրել տրանսֆերի վերաբերյալ:
Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը համերգային շրջագայություններով բազմիցս է եղել Հարավային Ամերիկայում: Կոմպոզիտորի հետ հանդիպման առաջարկներն այս անգամ էլ քիչ չեն եղել:
54-ամյա գյումրեցի կինն ահազանգել է, թե 3 տարի առաջ որդին մահացել է բժիշկների մեղքով:
«Օրինակ, կարող է՝ մի մարդ լիներ նախագահի թեկնածուն, որ անմիջապես համաձայներ, և որևիցե խնդիր չառաջանար։ Հիմա տվյալ թեկնածուի դեպքում գործում է այդ աշխատաոճը՝ հանդիպել, զրուցել»։
Ինչպես հաղորդում է Marca-ն, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին շնորհավորել է անգլիացի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին այն բանի կապակցությամբ, որ «Մայամի» ակումբը, որի համասեփականատերն է հանդիսանում վերջինս, պաշտոնապես ընդգրկվել է MLS-ի կազմում:
Հունվարի 31-ին, ժամը 16:17-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը (ԱՆ) Apple կորպորացիայի նատմամբ ստուգում է նախաձեռնել հին մոդելների iPhone սմարթֆոնների աշխատանքի դանդաղեցման փաստով:
Վերջերս փորձառու հետաքննող լրագրող Ուիլյամ Ռեմփելը գրեց գործարար և բարերար Քըրք Քըրքորյանի ընդարձակ կենսագրությունը, որը հրատարակել է «Հարփեր Քոլինզ» հրատարակչությունը: Գիրքը վերնագրված է՝ «Խաղացողը. ինչպես առանց գրոշի մնացած Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիզմի պատմության մեջ ամենախոշոր գործարարը»:
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը AS-ին տված հարցազրույցում պատմել է «Ռեալի» հետ կայանալիք խաղերի մասին:
«Պայքարել պետք է ծխելու դեմ, բայց՝ ոչ այս ձևով, քանի որ ծխողն էլ է քաղաքացի, սպառող, նա էլ իր իրավունքներն ունի, նրա իրավունքներն էլ պետք է պաշտպանված լինեն»:
Հունվարի 30-ին «Ազատություն» ռադիոկայանը և մի շարք այլ լրատվամիջոցներ տեղեկացրեցին, որ «Medialab.am» կայքի խմբագրությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մի օգտատիրոջից լուրջ սպառնալիք է ստացել։
Բրիտանացի բանաստեղծուհի, գրող եւ մանկական գրքերի հեղինակ Հելեն Դանմորը (1952-2017) հունվարի 30-ին «Կոստա» (Costa Book Award) գրական մրցանակին է արժանացել 2017 թվականի լավագույն գրքի համար:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերին:
Սփյուռքի մարդկային, սոցիալական և ֆինանսական կապիտալը հաճախ դիտարկվում է որպես զարգացման ռեսուրս ծագման երկրի կամ հայրենիքի համար, որը ներդրումների կարիք ունի:
Ամերիկյան Chevron-ը եւ ֆրանսիական Total-ը նավթի խոշոր հանքավայր են հայտնաբերել Մեքսիկական ծոցի ամերիկյան մասում:
Ռուսաստանի հետ սահմանին՝ Ուկրաինայի Սումիի մարզում 22-ամյա մի կին և 41-ամյա տղամարդ են ձերբակալվել:
Սաուդյան Արաբիան 106 մլրդ դոլար է վերադարձրել կոռուպցիայի կասկածանքով ձերբակալված արքայազների, նախկին նախարարների եւ ձեռնարկատերերի հետ մինչդատական կարգավորման շրջանակներում:
Սնկային վարակն անուշադրության մատնել չի կարելի. այն կարող է քրոնիկ դառնալ, տարածվել՝ առաջացնելով անհարմարություն, անառողջ արտաքին տեսք, և այլն։
Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում գործող «ՋԻԹԵՔ» ընկերությունը, Շիրակի մարզպետի նախաձեռնությամբ, սկսել է թվայնացնել Ախուրյան խոշորացված համայնքի մասին ամբողջական տեղեկատվությունը:
ԱՄՆ-ի նախագահ Նիքսոնը համարում էր, որ քարոզչության համար ներդրված 1 դոլարն ավելի արժեքավոր է, քան ռազմական համակարգ ստեղծելու վրա ներդրված 10 դոլարը, քանզի վերջինիս օգտագործման քիչ հավանականություն կա, մինչդեռ քարոզչական տեղեկատվությունն աշխատում է ամեն ժամ և ամեն տեղ:
Հերթական ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել է անօրինական ատրճանակ:
«Մոնակոյի» փոխնախագահ Վադիմ Վասիլևը բացահայտել է հնչեղ տեղափոխության մանրամասները: Վադիմ Վասիլևը պատմել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն առաջարկ է ունեցել «Ռեալից», բայց ընտրել է ֆրանսիական ակումբը:
«Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի և Նիդեռլանդների վարչապետի հանդիպումից հետո ՀՀ գյուղնախարարի հետ արդեն իսկ կապ է հաստատել նիդեռլանդական կողմի գործընկերը և քննարկել մեր երկրում անասնապահության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններն ու հետագա քայլերը»:
2018 թվականի հունվարի 31-ի դրությամբ Սեւանա լիճը սառցակալման նշաններ ցույց չի տալիս, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, երբ այն սառցակալած մնաց մոտ մեկուկես ամիս: