Ուոլթեր Ռիդի ազգային ռազմաբժշկական կենտրոնի հետազոտողները մշակել են այնպիսի մի նյութ, որն արգելափակում է հերոինի ներգործությունը:
Արտասահմանյան համարանիշերով մեքենաների խախտումներն այսուհետ տեսա և լուսանկարահանող սարքերը կֆիքսեն:
Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման վերահսկիչ հանձնաժողովի (ՍԵՄԵԿԻ) որոշմամբ 2018 թվականի հունվարի 1-ից «Թելասի» Էլեկտրաբաշխիչ ընկերության բաժանորդների համար էլեկտրաէներգիայի սակագինը կավելանա 1,5 թեթրիով:
«Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդման ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ նաև Հայաստանի լավագույն մարզիկների ընտրությանը, հայկական ֆուտբոլին ու Հենրիխ Մխիթարյանի մրցելույթներին:
Արարատի մարզում 14-ամյա աղջկա բռնաբարության փորձի դեպքով հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան։
«Տևական ժամանակ խոսվում է, որ հայկական կողմն աշխատում է այս ուղղությամբ Վրաստանի հետ, փորձում է դուրս գալ շրջափակումից, ակտիվացնել առևտրաշրջանառությունը, քանի որ Լարսի անցակետը չունի ողջ ծավալի շրջանառությունն ապահովելու ներուժ: Սա էական հարց է ՀՀ-ի համար»:
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բոլոր ուղղություններով հայ-վրացական հարաբերությունների դրական զարգացում է նկատում:
Պաշտպանը «Լիվերպուլ» տեղափոխվեց «Սաութհեմփթոնից»: «Կարմիրները» հայտարարեցին հոլանդացու տեղափոխության մասին, ով պաշտոնապես կդառնա մերսիսայդցիների ֆուտբոլիստը հունվարի 1-ին:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Ալի Հասանովի հայտարարությանը, թե Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղին տալ ավելի ընդարձակ ինքնավարություն:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ընդհանուր առմամբ դրական է գնահատում անցնող քաղաքական տարին:
Հաստատակամ ու հավատով վերակառուցել այն ինչ քանդված է. Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, ամփոփելով 2017 թվականը, պատմում է Հալեպում տիրող իրավիճակի, վերականգնման գործընթացի մասին:
Երեկ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում հյուրընկալվեցին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Կովկասի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար, Թուրքիայում ԻԻՀ նախկին դեսպան պարոն Ալի Ռեզա Բիքդելին, ԱԳՆ Քաղաքական և միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի ավագ փորձագետ, տնտեսական և էներգետիկ ու Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրությունների խմբերի ղեկավար պարոն Մոհսեն Փաքփարվարը, Հայաստանում ԻԻՀ դեսպանության քարտուղար պարոն Աբաս Ղորբանին:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ելույթ է ունեցել ԿԲ-ում 2017 թվականի տարեմուտի ընդունելությանը, որին մասնակցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։
Եվրամիությունը 140 մլն լարիի (48,1 մլն եվրոյի) չափով դրամաշնորհ է հատկացրել Վրաստանին:
Գերմանացիների մեծ մասը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) ղեկավար Մարտին Շուլցին համարում է 2017 թվականի գլխավոր քաղաքական անհաջողակը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը:
Բժշկական օգնության և սպասարկման ոլորտում պետպատվերի կազմակերպման մեխանիզմների վերանայմամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:
«Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված քայլերը, պրոբացիայի համակարգում գրանցված արդյունքները, քրեակատարողական հիմնարկների վերանորոգման և կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքները, էլեկտրոնային նոր համակարգերի ներդրման ծրագրերը, ինչպես նաև մշակվող մի շարք օրենսդրական փաթեթների մանրամասները:
Կառավարությունը հավանություն տվեց «Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է, մասնավորապես, բարելավել հանրապետության աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների որակը:
Զինեդին Զիդանի՝ ապագայում մադրիդյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում մնալուն ոչինչ չի սպառնում:
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգին:
ՀՀ արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը բացման խոսքով է հանդես եկել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը, որին մասնակցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Հայաաստանում հավատարմագրված դեսպանները:
Մեր մարմնի յուրաքանչյուր բջիջը խոնավության կարիք ունի: Հենց օրգանիզմը զգում է, որ այն չափազանց քիչ է, SOS ազդանշան է ուղարկում՝ գլխապտույտի, հոգնածության և գլխացավի տեսքով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը:
ՊՍԺ-ի հարձակվողը խոստացել է հաղթել պորտուգալացու ակումբին Չեմպիոնների լիգայում: Մբապեն հայտարարել է, որ հիմա ինքը հավասարվում է իր թիմակիցներին:
Գործադիրն ընդունեց «ՀՀ 2018 թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշում:
Կառավարությունը հավանություն տվեց «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների բարեփոխումների» հայեցակարգին, որի նպատակն է ապահովել հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների և շահագրգիռ մարմինների հետ փոխշահավետ քննարկումների բնականոն ընթացքը:
Դեկտեմբերի 28-ին, ժամը 17:02-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` Հովտաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ և տուժած, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վենեսուելան 5 միլիարդ բարել նավթ է հատկացնում երկրում ստեղծվող El Petro սեփական գաղտնարժույթի ապահովման համար:
«Մի բանի տակ որ ստորագրում ես, դրանից հետո պետք է դրան կյանք տաս։ 2018թ. պետք է լինի այն տարին, որտեղ Հայաստանը պետք է այն դիվանագիտությունը վարի, որ առաջինը՝ ԵՄ բոլոր անդամ երկրները կարողանան շատ արագ իրենց մոտ վավերացնել պայմանագիրը, և դրա հետ միասին՝ կարողանանք սկսել իրագործումը»։