Հայաստանի և Վրաստանի համար, ըստ պատգամավորի, շարունակում են ակտիվ քննարկման առարկա մնալ տարանցիկ փոխադրումները, ինչպես նաև Լարսին այլընտրանքային ճանապարհի փնտրտուքները:
Apple կորպորացիան ներկայացրել է iPhone X սմարթֆոնը՝ դեմքերի ճանաչման գործառույթով, որը դարձել է ընկերության սմարթֆոններից ամենաթանկը, տեղեկացնում է BBC-ին:
«Շիրակ» գերեզմանոցում, որտեղ հանգչում են ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված հերոսները, շատ դեպքերում գերեզմանատեղիները պատշաճ ձևով չեն խնամվում:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ծառայություն կատարելիս՝ այսօր Կիևյան կամրջի վրա նկատել են, որ մի աղջիկ բարձրացել է կամրջի ճաղավանդակների վրայով և անցել վտանգավոր եզրագիծը:
Քրքումը երկար ժամանակ օգտագործվում է՝ որպես բնական միջոց՝ առողջական վիճակը լավացնելու նպատակով։ Քրքումը կողմնակի ազդեցություններ չունի և հաջողությամբ կարող է օգտագործվել մի շարք խնդիրների լուծման համար։
Ապօրինի ծառահատում «Դիլիջան» ազգային պարկում: Հատվել է տասը ծառ:
Ամերիկացիների ավելի քան 60 տոկոսը կարծում է, թե ժամանակն է, որ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու եւ երկրի նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը հեռանա քաղաքականությունից:
Հայաստանի զարգացման հիմնադրամն ստեղծվել է 2015 թվականին՝ երկրի տնտեսական աճի խթանման հիմնական առաքելությամբ
Աստղային արգենտինացիներին հեշտ չէ հարմարվել հավաքականում: «Յուվենթուսի» հարձակվողը պատմել է, թե ինչու է իր համար դժվար խաղալ Արգենտինայի հավաքականում:
Վ. Սարգսյանի խոսքով՝ որևէ արտառոց բան այստեղ չկա: Նա կարծում է՝ այս աղմուկի ծավալի պատճառներից մեկը եղել է նաև ՊՆ-ի արագ չարձագանքելը լուրին: Նա ասաց, որ իրենց մամուլի քարտուղարը լիարժեք չի պատասխանել հարցին, որի համար ինքը նրան արել է դիտողություն:
«Սահմանդրությունը փոխում են՝ իրականացնելու երրորդ ժամկետ գնալու համար։ Ինչ վերաբերում է ԵՏՄ երկրներում էներգակիրների գներին, ապա ես նայել եմ՝ բոլոր երկրներում մեզ մոտ էժան է։ Ամենաթանկը օգտագործում է Հայաստանը թե՛ էլեկտրաէներգիան, թե՛ գազը»։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի կողմից ապացույց կեղծելու դեպքի առթիվ:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն առաջարկել է եվրոն մտցնել Եվրամիության ամբողջ տարածքում։
«Թե ինչպե՞ս է հաջողվում Բաքվի, Ադրբեջանի իշխանություններին այդ կարգի վարչական նամակներ կորզել, ավելի լավ երևի կիմանան և կպատասխանեն քաղբանտարկյալները Ադրբեջանում և նրանք, ովքեր հետապնդումներից փախչելով՝ գտնվում են այսօր արտասահմանում»:
«Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանն ակնարկել է, որ դեմ չէ գլխավորել «Բավարիան»: Բունդեսլիգայի ամենաերիտասարդ մարզիչն ակնարկել է, որ մի օր կցանկանար դառնալ Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչը:
ավիթ Տոնոյանը հաստատեց՝ կառավարությունն ԱԻՆ տեխնիկական անվտանգության ՊՈԱԿ-ին տրամադրել է որոշակի գումար, ընդ որում՝ երկու անգամ. «Դա եղել է որոշում, որով «Նաիրիտի» աշխատակիցները, որոնք իրականացնում են անվտանգություն այդ գործարանում, շարունակեն վարձատրվել: Դա եղել է վարձատրության փոխհատուցում։ Վերահսկողության որևէ լծակ ես այնտեղ չունեմ»։
«Ես նման բա՞ն եմ ասել, որ այլ շուկաներում չունենք հետաքրքրություն, ավելին, ես ասում եմ՝ ԵՄ-ի շուկաներ մեր արտահանման աճի տոկոսն ավելի մեծ է, քան ԵԱՏՄ, դա նշանակո՞ւմ է, որ մենք այդ շուկան կորցրել ենք: Մենք պատրաստ ենք մյուս շաբաթ նստել և ձեզ հետ քննարկել այդ հարցը, եթե ունեք փաստարկներ»:
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցով դիմեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին:
Մինչ օրս Կենտրոնն իր գործունեությունը (աշխատավարձ և պահպանման ծախսեր) իրականացնելու համար ստացել է շուրջ 120 միլիոն ՀՀ դրամ
«Տնտեսական բաղադրիչը չափազանց կարևորել ենք մարզպետների հաշվետվության մեջ։ Հայտարարել ենք, որ գնահատման համար շատ կարևոր են աշխատատեղերի ստեղծումն ու ներդրումները։ Գյումրու և բոլոր մնացած համայնքների նկատմամբ մեր վերաբերմունքը լինելու է չափազանց ուշադիր»,- այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդաստանի անկախության հանրաքվեին կմասնակցեն նրա հսկողության տակ գտնվող բոլոր շրջանները, այլ ոչ թե միայն նրանք, որոնք պաշտոնապես մտնում են ինքնավարության կազմի մեջ:
Վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարվա արդյունքները բավարար են, սակայն հետագայում հնարավոր կլինի կառավարության աշխատանքը նաև գերազանց գնահատել: Նման տեսակետ այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահրամ Մարտիրոսյանը` միաժամանակ նշելով, թե 2 գնահատական կա՝ բավարար և անբավարար, քանի որ սա դպրոց չէ, որ լավ ու գերազանց լինի:
«Չեմ կարող պատասխանել, թե շրջափակման դեպքում պաշարները բավարար կլինե՞ն, թե՞ ոչ, բայց, իհարկե, հաշվի առնելով ձեր պատգամավորական կարգավիճակը՝ առանձին կպատասխանեմ այդ հարցին»։
2017 թվականի հունվար-հունիսին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 24.2 %-ով:
Իսպանիայի Ֆելիպե Վեցերորդ թագավորը կոչ է արել հարգել երկրի Սահմանադրությունը՝ կապված Կատալոնիայի իշխանությունների՝ հոկտեմբերի 1-ին «անկախության հանրաքվե» անցկացնելու պլանների հետ։
2017 թ. 8 ամիսների արդյունքներով` պետական և համայնքային բյուջեներից, վարկային ծրագրերով և մասնավոր հատվածի ֆինանսավորմամբ ներդրումային ծրագրերի կատարողականը կազմել է շուրջ 376 միլիոն ԱՄՆ դոլար:
Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավորներ Շենալ Սարըհանն ու Ջանդան Յուջեերը բանտում այցելել են Ստամբուլում ձերբակալված, ապա կալանավորված մի խումբ իրավապաշտպանների: Նրանց շարքում են միջազգային հեղինակավոր Amnesty International կազմակերպության Թուրքիայի ներկայացուցիչն ու այլ գործիչներ:
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հարցով դիմեց վարչապետ Կարեն Կարապետյանին. «Ըստ Ձեզ՝ Ձեր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում ՀՀ քաղաքացու վիճակը որքանո՞վ է փոխվել, Դուք գո՞հ եք արդյունքերից, թե՞ ոչ»
«Ներկայումս բնակչության որոշակի մաս արդեն իսկ զգացել է այս դրական փոփոխությունը, քանի որ ստեղծվել են բազմաթիվ նոր աշխատատեղեր սննդի վերամշակման, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, ոսկերչության և ադամանդագործության, դեղագործության բոլոր ոլորտներում և բոլոր մարզերում, բազմաթիվ գործարաններ սկսել են ավելի շատ եկամուտներ ստանալ, որովհետև կա արդյունաբերության, տնտեսական աճ: Դա չի կարող չանդրադառնալ բնակչության վրա»:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:16-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Մելիսա» կահույքի սրահի դիմաց այրվում է խոտածածկ տարածք: