Բաժիններ՝

«Ինձ համար դժվար է խաղալ Լիոնել Մեսսիի հետ նույն թիմում». Պաուլո Դիբալա

Աստղային արգենտինացիներին հեշտ չէ հարմարվել հավաքականում: «Յուվենթուսի» հարձակվողը պատմել է, թե ինչու է իր համար դժվար խաղալ Արգենտինայի հավաքականում:

«Մեսսին խաղում է իմ դիրքում, և ես շատ բան կարող եմ նրանից սովորել: Օրինակ՝ խաղի մեկնաբանումը, ֆուտբոլային ինտելեկտը և այն, թե նա ինչպես է տեսնում թիմակիցների շարժը դաշտում: Հետագայում այդ ամենը շատ օգտակար կարող է լինել ինձ համար:

Իհարկե, մեծ հաջողություն է խաղալ այդպիսի ֆուտբոլիստի հետ: Բայց ինձ համար դժվար է խաղալ Մեսսիի հետ նույն թիմում, որովհետև մենք հանդես ենք գալիս միևնույն դիրքում: Ամեն դեպքում, հենց ես պետք է հարմարվեմ նրան և անեմ այնպես, որպեսզի Լեոն իրեն հարմարավետ զգա դաշտում»,- հայտարարել է Դիբալան Marca-ին:

ԱԱ-2018-ի որակավորման խաղերում Արգենտինան ոչ-ոքի խաղաց Վենեսուելայի և Ուրուգվայի հետ: Ո՛չ Դիբալան, ո՛չ Մեսսին այդ խաղերում աչքի չընկան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս