«Մամուլում շատ պատահաբար հանդիպել եմ այսպիսի մի խնդրի, որը վերաբերում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն ՊՈԱԿ-ին, որը գործում է Մշակույթի նախարարության ներքո: Հիմնադրված լինելով դեռևս Խորհրդային Հայաստանում՝ այդ կենտրոնը նպատակ է ունեցել նպաստել ժողովրդական ստեղծագործությունների, արվեստների, արհեստների, նաև բանահյուսության հավաքագրմանը, դրա պայմանագրերի լուծարման մասին պրոպագանդմանը, և այլն»:
«Պարոն Մարուքյան, ես այդպես չեմ պատասխանել: Ես ասել եմ՝ մենք ունենք օրակարգ մեր արևմտյան երկրների գործընկերների հետ: Օրակարգ չունենք՝ այց կատարելու: Ձեր տեքստի մեջ կա մի քննադատություն, մի կողմնակալ վերաբերմունք, որի էությունը չեմ հասկանում»:
«Ռեեստրի ստեղծումը 1-2 տարի կտևի, որից հետո մենք նախատեսում ենք, որպեսզի մթերողի և խաղող արտադրողների տվյալները նույն բազայում գրանցվեն։ Դրանից հետո հստակ կերևա՝ ինչքան խաղող է արտադրվել և ինչքան է մթերվել»։
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14։51-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում այրվում է խոտածածկ տարածք և անասնագոմի տանիք։
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նորմալ է վերաբերում իր տեղակալ Վահրամ Մկրտչյանի հայտարարությանը, թե կրթության փորձագետ Անահիտ Բախշյան չի ճանաչում, իսկ «այդ սուբյեկտը վերջերս ազատվեց կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնից»:
««Հյուսիս-Հարավ» մայրուղու առաջին տրանշի աշխատանքներն ավարտված են, բայց դեռ երաշխիքային սպասարկման մեջ է և վճարված չէ վերջին 3 մլն-ից մի քիչ ավելին։ Ինչ թերություն կա՝ կապալառուն այսօր ուղղում է»,- ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ 25 մլն ֆունտ ստեռլինգ (33 մլն դոլար) կհատկացնի Կարիբյան տարածաշրջանի բրիտանական այն շրջաններին, որոնք տուժել են «Իրմա» փոթորկից:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում դպրոցականին դանակահարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է համադասարանցին։
Լիբիայի ազգային բանակը՝ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ, վերահսկում է երկրի տարածքի 90 տոկոսը եւ հույս ունի առանց մարտի գրավելու Տրիպոլին:
«Խոսքը գնում է կոմերցիոն երկրորդ մուլտիպլեքսի ձևավորման և նրա շահագործման մասին, այդ մուլտիպլեքսի շրջանակներում հնարավոր կլինի ցանկացած քանակությամբ, ցանկացած հեռուստաալիքների տարածումն ապահովել, բայց սա կոմերցիոն մուլտիպլեքսի գաղափարն է, և ենթադրվում է, որ դրա համար վճարում պետք է լինի բաժանորդի կողմից»:
Այցի շրջանակում նախատեսվում է նաև Արմեն Աշոտյանի մասնակցությունը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, որի ընթացքում կքննարկվի Եվրոպական խորհրդարանի զեկույցը՝ Արևելյան գործընկերության 2017 թվականի նոյեմբերին կայանալիք գագաթաժողովին ընդառաջ:
Հայ-չեխական և հայ-սլովակյան տնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործման, հեռանկարային ոլորտներում համագործակցության զարգացման նպատակով Հանրապետության նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է «Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիայի կողմ պետությունների միջև ծագող վեճերի լուծման համար պատասխանատու` հաշտեցման և միջնորդության հանձնաժողով ստեղծելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
«Դուք քաջատեղյակ եք Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդու պարգևատրման պատմությանը, խնդրում եմ ասեք՝ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ տպավորություն և ինչպիսի՞ ազդակ է թողնում դա դպրոցականների վրա, ի՞նչ եք կարծում՝ մարդիկ սա ինչպիսի՞ նախադեպ կհամարեն»,- այսօր Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն այս հարցով դիմեց ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանին:
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է փաստաբաններ Դավիթ Գյուրջյանի և Արայիկ Պապիկյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները կարճել, իսկ փաստաբան Արա Ղարագյոզյանին ճանաչել մեղավոր Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 4.1 կետի պահանջների խախտման համար և նրա նկատմամբ կիրառել կարգապահական տույժ` նկատողություն:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է «Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիայի կողմ պետությունների միջև ծագող վեճերի լուծման համար պատասխանատու` հաշտեցման և միջնորդության հանձնաժողով ստեղծելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
ՀՀ կառավարությունը ներկայացրել է 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում ընտրված ոլորտներում արձանագրված արդյունքների վերաբերյալ հակիրճ հաշվետվությունը:
Գյումրիում բնակվող մի ընտանիքում որդին ծնողների և քրոջ կյանքի համար վտանգ սպառնացող իրավիճակ է ստեղծել:
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ա.Հովհաննիսյանը հիշեցրեց, որ կոռուպցիոն հայտարարությունների հիման վրա գործունեություն ծավալող, հետաքննող մարմինն այլևս սկսել է իր գործունեությունը, պատվիրակները ներկայացրել են փաստաթղթերը, արդյունքներն առաջիկայում կտեսնենք. «Բայց այս մարմինն արդեն բյուրոյում գաղտնի ռեժիմով հաստատել է նաև իր գործունեության կանոնները»:
«Որևէ բուժօգնության անընդհատության խախտում չի լինելու։ Մինչև համընդհանուր ապահովագրությունը չլինի՝ գործող ծրագրերն այս կամ այն կերպ գործելու են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը։
Հոկտեմբերի 9-ին մեկնարկող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում անմիջապես օրակարգի հաստատումից և պատվիրակությունների հավատարմագրերի հաստատումից հետո դրվելու է ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու բանաձևի քվերակությունը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այս անգամ բյուրոն սահմանել է հատուկ ընթացակարգ:
Հարավային Կորեայի զինվորականները սեպտեմբերի 13-ին առաջին անգամ վարժական հրաձգություններ են անցկացրել ինքնաթիռից արձակված մեծ հեռահարության թեւավոր հրթիռով:
Թբիլիսիում սեպտեմբերի 13-14-ին տեղի կունենա Տեղական տնտեսական զարգացման միջազգային համաժողովը (International Local Economic Development Forum):
Ռիչարդ Միլսը շեշտեց, որ ամերիկյան պատվիրակության այցի նպատակը հայ-ամերիկյան առևտրային հարաբերությունների իրական արդյունքների ներկայացումն է և Հայաստանի գործարար համայնքին GSP արտոնյալ ռեժիմի ընձեռած հնարավորությունների ու օգուտների մասին իրազեկելը: «Շատ գործարարներից ենք լսում, որ բավարար տեղեկացված չեն, թե GSP-ից օգտվելու համար ինչ պայմաններ կան կամ ինչպես պետք է օգտվել դրանից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սրում է հարաբերությունները Գերմանիայի հետ, որպեսզի շեղի ուշադրությունը իր երկրի ներքին քաղաքականության խնդիրներից
«ՀՆԱ-ի կառուցվածքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մանրածախ առևտրի թողարկումն անհամեմատ աճ է գրանցել՝ 6.4%, իսկ հարկերն ավելացել են 35%-ով, ինչն ակնհայտորեն ստվերի հայտնաբերման արդյունք է»:
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը հաստատել է, որ երկու տարի առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված էր իր ծառայություններով, և նույնիսկ առաջարկ է ստացել ակումբից: Սակայն Մյուլլերը նախընտրել է մնալ գերմանական գրանդում:
Ռումինիայի ծովափնյա անվտանգության ծառայությունը Սև ծովում իրանցի և իրաքցի 153 փախստականի է փրկել:
Ուկրաինայում դեֆիցիտային ածխով բեռնված առաջին նավը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը ժամանել է Օդեսայի «Յուժնի» ծովային նավահանգիստ։