Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ﬔկնաբանել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի շրջանակում արված հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման, տարածքների վերաբերյալ՝ առանցքային համարելով անվտանգության խնդիրը:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 16-ին, ժամը 18.35-ին, Արարատի մարզի Բաղրամյան գյուղից բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Ազնիվ Ս.-ն:
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին ՄԱԿ–ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետ:
Իր հերթին՝ «Ատլետիկի» ղեկավարությունը մտադիր չէ վաճառել տաղանդավոր դարպասապահին և պատրաստ է նրան առաջարկել նոր պայմանագիր, որում նախատեսված կլինի 56 մլն եվրոյի չափով հրաժարագին:
Incanto ներքնազգեստի իտալական բրենդը ցուցադրել է կանանց համար իր նոր հավաքածուի լուքբուքը:
Հայաստանը լիովին չի կարող առաջ շարժվել մինչեւ արցախյան հարցը չլուծվի:
Տարբեր ժապավեններում փոքր դերեր խաղացել եմ: Ինձ զանգահարեցին ու հրավիրեցին քասթինգի, որը ես պատվով անցա: Իմ հերոսը սահմանամերձ գյուղում ապրող երիտասարդ է, ով փորձում է ժամանակակից լինել. հետաքրքրվում է ռեփ երաժշտությամբ, ստեղծագործում, ուզում է սահմանից այն կողմ նայել, տեղեկացված լինել, բայց քիչ հնարավորություններ ունի այդ ամենի համար:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Երեւան քաղաքում սեպտեմբերի 19-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում էունեցել ԱՄՆ-ի մի խումբ կոնգրեսականների հետ:
Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին Հայաստանում է: Նա այսօր մասնակցեց «Ծագումով հայերը» հաղորդման 10-ամյակին նվիրված համերգին:
Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կայքում հրապարակված հետազոտության տվյալներով՝ 2016 թվականի դրությամբ աշխարհում շուրջ 40 մլն մարդ ժամանակակից ստրուկների վիճակում էր. ամբողջ աշխարհում հարկադիր աշխատանքի զոհ է դարձել 152 մլն երեխա։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքի վարկանիշը ռեկորդային ցածր նշագիծ է ընկել 2017 թվականի ապրիլից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակաշրջանում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է «վտարյալ-ռեժիմ» ունեցող երկրներին, որոնք աջակցում են ահաբեկիչներին և ավտորիտար ռեժիմ ունեցող պետություններին, որոնք փորձում են աշխարհում խաղաղություն պահպանող դաշինքները քանդել:
Գյումրու Ավտոկայանի տնակային թաղամասում դեռ ճակատագրեր են խեղվում: 5 անձից բաղկացած Հովակիմյանների ընտանիքն ապրում է 2 սենյականոց, կոմունալ պայմաններից զուրկ կացարանում:
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հայազգի գործիչ Աննա Էշուն վստահ է՝ ԱՄՆ-ն պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ժամը 13:00-ի սահմաններումմ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 50-ամյա Հասմիկ Ծ.-ն Ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել է, որ ամուսինը՝ 53-ամյա Մաթևոս Խ.-ն իր բջջային հեռախոսով հաղորդագրություն է ուղարկել, որտեղ գրել է. «Կյանքն իմ համար չէ, այսօր իմ վերջին օրն է»:
«Մենք խաղաղություն ենք ուզում ձեզնից` որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, որպես հզոր պետություն, հասցեական հայտարարություններ արեք, թե ով է պատերազմ հրահրողը: Կոնկրետ անվանական նշեք, իսկ ով էլ խախտի պայմանները, նրանք պետք է հեռու լինեն Ամերիկայի Միացյալ Նահանգներից»
2017թ. սեպտեմբերի 1-ին, Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում տեղի ունենցավ Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերայի համաշխարհային պրեմիերան ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ներկայացումը նվիրված է Արցախի անկախության օրվան, Շուշիի ազատագրման 25-ամյակին, Հարո Ստեփանյանի ծննդյան 120-ամյակին և Դերենիկ Դեմիրճյանի 140-ամյակին:
Արցախը, փաստացի լինելով անկախ պետություն, իսկապես արժանի է ﬕջազգային ճանաչման:
15 տարվա վաղեմությամբ գողությունը բացահայտվել է։
«Լիվերպուլը» գնել է Մանեին «Սաութհեմփթոնից» 2016թ. ամռանը՝ ստորագրելով նրան հետ հնգամյա պայմանագիր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ﬔղադրել է Հյուսիսային Կորեային իր քաղաքացիների ոչնչացման և ամբողջ աշխարհում ﬔծ թվով մարդկանց սպառնալու ﬔջ:
Այդտեղ հայտնաբերել ենք նաև մի հսկա աշտարակ, որից հետո տեսել ենք, որ դրա տակ կան նաև աստիճաններ, որոնք ձգվում են 70 մետր երկարությամբ։ Մի մարդ, ով Ամերիկայից ընտանիքով վերադարձել էր Հայաստան և դպրոցաշինությամբ էր զբաղվում, Քաշաթաղում հետաքրքրվեց մեր ծավալած գործունեությամբ և ասաց, որ ինքը միջոցներ ունի ու կարող է դրանք տրամադրել աշխատանքներ իրականացնելու համար։
ՀՀ պաշտպանական քաղաքականության մասին քննարկման ժամանակ ծավալուն ելույթով հանդես եկավ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են ծանր հանցագործությունների կատարման` խոշտանգման ու քրեական գործով ապացույցներ կեղծելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:
Պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀ-ԵՄ Շրջանակային համաձայնագիրը նոյեմբերին չստորագրվի, Նալբանդյանն ասաց, որ դրա ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա. «Մեր կողմից որևէ խոչընդոտ չկա, և մենք որևէ խոչընդոտ չենք ստեղծելու այդ պայմանագրի ստորագրման համար»:
«Իհարկե, ավելի լավ է բանակցել, քան կրակել: Բայց ոչ մի կառուցողական առաջընթաց մենք չենք ակնկալում: Այս միտումների դեպքում, որը, ամենայն հավանականությամբ, կայուն բնույթ է կրելու, շատ քիչ է հավանականությունը, որ կլինի նախագահների հանդիպում: Բայց նախարարները պետք է փորձեն ինչ-որ ոչ ստանդարտ լուծումներ և ուղիներ գտնել»,- ասաց Ս.Տարասովը:
Պետական եկամուտների կոմիտեի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում ներդրվել է «Ռադիոհաճախականության սարքավորումների ներմուծման արտոնագրի տրամադրման» համակարգը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը, որի կազմում են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Դեյվիդ Վալըդեյոն և Ջեքի Սփայերը, կոնգրեսականներ Աննա Էշուն, Թալսի Գաբարդը և Ջեյմս Սենսենբրեները:
Երևանում անցկացվեց «Սպորտային բժիշկների իրազեկության բարձրացումը դոպինգի օգտագործման կանխարգելման, սննդային հավելումների օգտագործման, մարզական միջոցառումների ժամանակ անհետաձգելի բուժօգնության և վնասվածքների բուժման ոլորտում» թեմայով սեմինար:
Չիչխանը, հատկապես՝ դրա պտուղների յուղը, օգտագործվում է բուժիչ նպատակներով։ Այն ներառված է ստամոքսի խոցի ու գաստրիտի բուժման համար նախատեսված դեղամիջոցների բաղադրության մեջ։