«Քաղաքական բանսարկություն չկա, ուղղակի ուզում եմ իմանալ ձեր կարծիքը». Արամ Սարգսյանը՝ վարչապետին

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը նախ նշորհավորեց վարչապետ Կարեն Կարապետյանին՝ 1 տարվա պաշտոնավարման առիթով, ապա հետքրքրվեց, թե ինչպե՞ս է նա վերաբերվում Սահմանադրության փոփոխությամբ իշխանության ժամկետը երկարաձգող անհատներին։ Սարգսյանի հաջորդ հարցն այն մասին էր, թե ԵՏՄ-ում ամենաթանկ էլեկտրաէներգիայի և գազի սակագները որտե՞ղ են.

«Եթե Հայաստանում են, ապա ինչպե՞ս եք պատրաստվում մեր ապրանքների մրցունակությունը մեծացնել։ Երրորդ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն իր պետության անունից 8 մլրդ դոլար առաջարկեց վերականգնողական էներգետիկայի բնագավառում․ արդյո՞ք ունենք էներգետիկայի դիվերսիֆիկացման խնդիր, եթե այո, ապա այս ուղղությամբ ի՞նչ է խնդիրներ են լուծվել»։

Վերջում Սարգսյանը նշեց, որ եթե վարչապետը պետք է 3 հարցից մեկին պատասխանի, ապա թող պատասխանի առաջինին. «Ձեր կարծիքը կարևոր է։ Իմիջիայլոց, սրանում քաղաքական բանսարկություն չկա, ուղղակի ուզում եմ իմանալ ձեր կարծիքը»։

Վարչապետ Կարեն Կարապետյանը նախ շնորհակալություն հայտնեց շնորհավորանքի համար, ապա պատասխանեց առաջին հարցին. «Կամայական Սահամանադրության խախտմանը վերաբերվում եմ վատ, եթե որևէ օրենք կամ որևէ նորմ խախտվում է։

Կարդացեք նաև

Երկրորդ՝ էներգատիրների գինը տարածաշրջանում մեզ մոտ արտոնյալ է։ Տրանզիտի գինը, հեռավորությունը տարբեր է, և մենք այսօր բոլոր մատակարարներից, որոնց հետ աշխատում ենք, ունենք արտոնյալ գին։

Մենք աշխատում ենք դիվերսիֆիկասիայի ուղղությամբ, թե ոչ. այո։ Եվ ավելին՝ մենք բաց ենք կամայական առաջարկին՝ կամայական կառույցի կողմից, որը կարող է ասել՝ Հայաստանի սահմանին կարող եմ գազ բերել գործող սակագնից ավելի էժան գնով։

Այդ պարագայում որևէ խոչընդոտ չի լինի այդ կառույցի հետ պայմանագիր կնքելու, անկախ երկրի ծագումից։ Ինչ վերաբերում է էներգետիկայի դիվերսիֆիկացիային, այո դա մեզ համար շատ կարևոր է, և արևային էներգետիկան, երրորդ գծի կառուցումը դեպի Իրան, Վրաստանի հետ լրացուցիչ գծի կառուցում ուղղված է հենց դրան, որպեսզի արտաքին էներգակիրներից կախվածությունը նվազեցնենք»։

Արամ Սարգսյանն ասաց, որ առաջին հարցի պատասխանը չհասկացավ.

«Սահմանդրությունը փոխում են՝ իրականացնելու երրորդ ժամկետ գնալու համար։ Ինչ վերաբերում է ԵՏՄ երկրներում էներգակիրների գներին, ապա ես նայել եմ՝ բոլոր երկրներում մեզ մոտ էժան է։ Ամենաթանկը օգտագործում է Հայաստանը թե՛ էլեկտրաէներգիան, թե՛ գազը»։

Վարչապետը նշեց, որ առաջին հարցին պատասխանել է. «Եթե կա օրենքի խախտում, ապա վերաբերվում եմ բացասական։ Ինչ վերաբերում է էներգակիրներին, ապա Բելառուսի գինը եթե համեմատենք մեր գնի հետ, մեզնից թանկ է։ Տարածաշրջանում այն երկրները, որոնք գազ են գնում, մեր գնման գինը լավագույնն է։ Մեր ուղղվածությունն այն է՝ զպսել բոլոր գների աճերը»։

Տեսանյութեր

Լրահոս