Բաժիններ՝

«Որոշակի դեպքերում մարդիկ չեն ուզում նկատել այն լավը, որը արձանագրվում է». Սուրեն Կարայան

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը գոհ է կառավարության գործունեության մեկամյա արդյունքներից: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այս տարվա առաջին 7 ամիսների տվյալներով, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական աճը 6.2% է, երկրորդ կարևորագույն ցուցանիշը արդյունաբերության աննախադեպ աճն է` 12.7%, արտահանման աճը` 21%-ից ավելի, նաև առևտրաշրջանառության և ծառայությունների աճ կա:

«Այս թվերը վկայում են, որ տնտեսական զարգացման այն մոդելը, որ դրվեց կառավարության կողմից, իրեն արդարացնում է»,- հայտարարեց Ս. Կարայանը:

Թե ինչո՞ւ շարքային քաղաքացին չի զգում այդ աճը` նախարարը նշեց, որ ամբողջ բնակչությունն այս փոփոխությունները կզգա որոշ ժամանակ անց, երբ այս աճը որոշակի ժամանակահատվածում պահպանվի.

«Ներկայումս բնակչության որոշակի մաս արդեն իսկ զգացել է այս դրական փոփոխությունը, քանի որ ստեղծվել են բազմաթիվ նոր աշխատատեղեր սննդի վերամշակման, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, ոսկերչության և ադամանդագործության, դեղագործության բոլոր ոլորտներում և բոլոր մարզերում, բազմաթիվ գործարաններ սկսել են ավելի շատ եկամուտներ ստանալ, որովհետև կա արդյունաբերության, տնտեսական աճ: Դա չի կարող չանդրադառնալ բնակչության վրա»:

Նախարարի կարծիով` այլ խնդիր է, թե ամբողջ բնակչությունը երբ կարձանագրի, իսկ դրա համար պետք է որոշակի ժամանակ. «Կառավարությունը հավանություն է տվել ներդրումային շատ ծրագրերի, դրանք հրապարակային են, և այդ բոլոր ծրագրերում նշված է, թե որ կազմակերպությունը երբ և ինչքան աշխատատեղ է ստեղծելու և մենք հրապարակում ենք դա»:

Հարցին, որ հյուրանոցի բացումը, որի կարմիր ժապավենը կտրում է Սերժ Սարգսյանը, լուրջ աշխատատեղերի բացում է համարվո՞ւմ, Ս.Կարայանը պատասխանեց, որ մեկանաբնությունը շատ սխալ է, չի կարելի նման որակումներ տալ:

Նրա բնորշմամբ` որոշակի դեպքերում մարդիկ չեն ուզում նկատել այն լավը, որը արձանագրվում է:

«Բոլոր ոլորտներում էլ կա աճ, հատկապես` արդյունաբերութան ոլորտում զգալի աճ ունենք: 12.7% նախորդ տարվա 7 ամիսների փոխարեն ադյունաբերության արտադրանքի թողարկման աճ ունենք: Բա դա ո՞վ արեց: Դա հենց նույն աշխատողներն են անում, որ ստեղծում են աշխատետեղեր»,- ասաց Կարայանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս