Կարեն Կարապետյանը՝ իր մեկ տարվա պաշտոնավարման արդյունքների մասին

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հարցով դիմեց վարչապետ Կարեն Կարապետյանին. «Ըստ Ձեզ՝ Ձեր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում ՀՀ քաղաքացու վիճակը որքանո՞վ է փոխվել, Դուք գո՞հ եք արդյունքերից, թե՞ ոչ»

Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Մենք ձեզ ներկայացրել ենք մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք ոչ մեր գնահատմամբ, այլ թե՛ տարածաշրջանում, թե՛ ԵԱՏՄ-ում, թե՛ ԱՊՀ-ում այսօր լավագույնն են, դա նշանակո՞ւմ է, որ մենք բոլոր խնդիրները լուծել ենք, իհարկե՝ ոչ: Մենք չունենք քաղաքացի, որը չի ուզում իր կյանքի որակը բարելավի, և այնպես չի ստացվելու, որ մենք բոլորի խնդիրները, սպասումները մեկ տարում բավարարելու ենք, բայց տրենդը, թե ոնց ենք գնում, այս պահին մեզ որոշ չափով բավարարում է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930