Բաժիններ՝

Apple-ը ներկայացրել է նոր iPhone X-ը՝ 1000 դոլար արժողությամբ

Apple կորպորացիան ներկայացրել է iPhone X սմարթֆոնը՝ դեմքերի ճանաչման գործառույթով, որը դարձել է ընկերության սմարթֆոններից ամենաթանկը, տեղեկացնում է BBC-ին:

Մոդելի անվանման հռոմեական X-ը խորհրդանշում է ընկերության հիմնադիր Սթիվեն Ջոբսի կողմից առաջին «այֆոնի» ներկայացման պահի տասնամյակը:

Փոքր մոդելն ԱՄՆ-ում կարժենա 999 դոլար, վաճառքները կսկսվեն նոյեմբերի 3-ին: Հեռախոսն ստացել է դիսփլեյ առջեւի ամբողջ պանելի չափով՝ 5,8 դյույմ անկյունագծով եւ 2436×1125 փիքսել լուծաչափով: Առաջին անգամ դրանում բացակայում է «Տուն» ֆիզիկական կոճակը:

Կարդացեք նաև

Բացի դրանից, iPhone X-ը հանդերձված է FaceID ինֆրակարմիր սքաներով դեմքերի ճանաչման գործառույթով. այսպիսով, սարքը կարելի կլինի արգելազերծել օգտատիրոջ դեմքի սքանավորումից հետո: Ընկերությունը պնդում է, որ համակարգը կկարողանա տիրոջը դեմքով ճանաչել նույնիսկ մթության մեջ, եւ որ նրան խաբելն ավելի դժվար կլինի, քան նախորդ TouchID համակարգը:

Apple-ը նաեւ ներկայացրել է սմարթֆոնների iPhone 8 եւ iPhone 8 Plus նոր մոդելները, որոնք դարձել են անցյալ տարվա համապատասխանաբար 7 եւ 7 Plus մոդելների արդիականացված տարբերակները: Դրանց գլխավոր նորամուծություններից մեկն է դարձել անհաղորդալար լիցքավորումը: Վաճառքները կսկսվեն սեպտեմբերի 22-ին, արժեքը 699 դոլար է:

Նորույթների շնորհանդեսն առաջին անգամ տեղի է ունեցել վերջերս Կալիֆոռնիայի Քուփերթինո քաղաքում կառուցված Սթիվ Ջոբսի անվան թատրոնում, քաղաք, որտեղ գտնվում է ընկերության կենտրոնակայանը:

Սեպտեմբերի 12-ին նաեւ ներկայացվել է Apple Watch խելացի ժամացույցների նոր շարքը, որոնք, ընկերության ղեկավար Թիմ Քուկի խոսքով՝ արդեն դարձել են ժամացույցների ամենապահանջված մակինշն աշխարում, ինչպես նաեւ Apple TV հեռուստատեսային կցուրդների նոր մոդելները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս