Սինգապուրի նոր նախագահ է դարձել Խալիմա Յակոբը, որը մինչեւ վերջին ժամանակներս խորհրդարանի խոսնակն էր:
«Հայաստանում որպես դեսպան պաշտոնավարելու ընթացքում ինձ համար գերակա խնդիր է եղել տնտեսական և առևտրային կապերի ամրապնդումը մեր երկրների միջև»:
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս երեկ՝ սեպտեմբերի 12-ին, Ոստիկանության Աշտարակի բաժին են հրավիրել Ապարան քաղաքում գրանցված, ժամանակավորապես Աշտարակ քաղաքում բնակվող 32-ամյա Ալվարդ Մ.-ին։
Ինչպես հայտն
Լրատվամիջոցների ղեկավարներին՝ դրսևորել համերաշխություն, բարձրաձայնել այս խնդիրը իրենց թողարկումներում/հրապարակումներում և սատարել խնդրի օրենսդրական կարգավորմանը հասնելու գործին:
«Մենք լուրջ մտահոգություններ ունեինք օրենքի նախագծի հետ կապված, բայց երեկ և՛ հիմնական, և՛ հարակից զեկուցողները պաշտոնապես հայտարարեցին, որ այդ փոփոխությունները կատարվելու են, ուստի մենք կողմ ենք քվեարկելու, որովհետև համարում ենք արդեն կայացած փաստ»:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ասաց, որ «Ելք» դաշինքի առաջարկն իրենց կողմից ընդունելի է, և իրենք չեն մասնակցի քվեարկությանը:
ԿԺԴՀ-ն մերժել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր պատժամիջոցները: Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարության համապատասխան հայտարարությունը հրապարակված է ՑՏԱԿ պետական լրատվական գործակալության կայքում:
«Իրմա» փոթորիկն ԱՄՆ-ի հարավում առանց էլեկտրականության է թողել միլիոնավոր մարդկանց:
Դեռահասն իրենց այգում խաղողի վազերը կախելու համար նախատեսված հենասյանը ամրակցված մետաղալարից` հակի թելով կախվելու միջոցով, փորձել է ինքնասպանություն գործել, նրան ժամանակին հայտնաբերել է եղբայրը։
Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման պարտավորագրի գումարը կազմում է ավելի քան 2 միլիարդ դոլար:
Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում սեպտեմբերի 12-ին բացվել է համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հերթական 72-րդ նստաշրջանը:
Երեւանի ավագանու՝ երեկվա նիստում իշխող ՀՀԿ ներկայացուցիչների պահվածքից տպավորութուն էր, թե գործ ունենք ոչ թե տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների, այլ թաղի խուժանի, փողոցային խուլիգանների հետ: Ընդդիմադիր գործընկերների հետ բանավիճելու փոխարեն ՀՀԿ-ականները վիրավորական ռեպլիկներ էին հնչեցնում:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ իրենք շատ են կարևորում այս օրենքի նախագիծը. «Սակայն երեկ քննարկման ժամանակ մի շարք որոգայթներ ի հայտ եկան, որոնք այս փուլում այս տեսքով թույլ չեն տալիս կողմ քվեարկել: «Ելք»-ը դեմ կքվեարկի, բայց մենք պատրաստ ենք աշխատել օրենքում ի հայտ եկած որոգայթները վերացնելու համար»:
2016 հունիսի 24-ին ոստիկանության Երեւանի վարչության պետ Աշոտ Կարապետյանից անձամբ տեղեկացա, որ իշխանություններն ունեն տեղեկություն՝ Սեֆիլյանի համախոհների կողմից հնարավոր հարձակման մասին, սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ՊՊԾ գնդի պահպանման ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկվում: Աշոտ Կարապետյանին ի պաշտոնե հայտնի է եղել ՊՊԾ գնդի վրա հարձակման մասին:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 07:55-ին դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Քվեարկություններից հետո պատգամավորները կշարունակեն քննարկել «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը, որի քննարկումն անավարտ է մնացել սեպտեմբերի 12-ի նիստում:
ԱՄՆ-ում եւ Կարիբյան ավազանի երկրներում «Իրմա» փոթորկի զոհերի ընդհանուր թիվը հասել է առնվազն 55-ի:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված խոշոր հրդեհից մեկ ամիս անց ամերիկացի մասնագետները ուսումնասիրություն են սկսել տարածքում` պարզելու անտառի վիճակը հրդեհից հետո:
Եվրոպայի արձագանքման համագործակցության կենտրոնը (ERCC), ինչպես նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDCA)` Հայաստան են գործուղել միջազգային երեք փորձագետի, որոնք ուսումնասիրում են «Նաիրիտ գործարան»-ը։
Հոլովակը, որը նկարահանվել է թիվ 162-ի շենքում գործող «Երեւակ» կրթահամալիրի սաների մասնակցությամբ, ցուցադրում է, թե ինչպես են կրթահամալիրի 3-4-րդ դասարանների աշակերտներն անցկացնում իրենց «պիկնիկը» խորոված պատրաստելով՝ միսը «շշելով», կրակին դնելով եւ հետո արդեն պատրաստ խորովածը մի մեծ թասով դասարանի աղջիկների առաջ դնելով:
«Իմ պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում, օգտվելով լռության իր իրավունքից՝ նա հրաժարվում է մասնակցել քննչական գործողություններին»։
Մեկ տարվա ընթացքում (01.09.2016-31.08.2017թթ.) Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 1,139,451.1 մլն դրամ հարկային և մաքսային եկամուտներ՝ ԱԱՀ վերադարձի գումարը ներառյալ, ինչը շուրջ 6.6 տոկոսով կամ 70,867.1 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:
ԱԺ նախագահն այսօր բացակաների հետ կապ չունի: Երբ ես ԱԺ նախագահ էի, կանոնակարգով ես էի այդ հարցը որոշում: Այսօր, եթե որեւէ մեկը բացակա է, եթե գործուղման չէ, կամ այլ պատճառ չկա, ապա նրա բացական համարվում է բացակա, եւ ոչ ոք նրա բացական չի կարող դարձնել ոչ բացակա:
Որքան էլ Ռուսաստանը չկայացած սիրեկանի նման ողջ օրը հետեւում է, որ Հայաստանը «տնից դուրս չգա»` չգնա Վրաստան՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին, չգնա Չինաստան` զենքի եւ «այլնի» առեւտրի, մեր տեղեկություններով` պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն այս օրերին Վաշինգտոնում է եւ մասնակցում է ՆԱՏՕ-ի կազմակերպած բարեվարքության ամրապնդման նախաձեռնությանը նվիրված բարձրաստիճան կոնֆերանսին, որին մասնակցում են ՆԱՏՕ-ական եւ մերձ-ՆԱՏՕ-ական տարբեր երկրների, այդ թվում եւ Վրաստանի պաշտպանության նախարարներ ու փոխնախարարներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Կարծում եմ, որ ամեն անգամ նոր փոփոխություններ անելն այդքան էլ հարմար չէ: Գնալով այն ավելի է վատանում, բայց ես այն կգնեմ ամեն դեպքում, որովհետև դա Apple-ի արտադրանքն է»,- ասում է Շանհայի բնակիչ Չեն Յուին:
«Շատ ծառեր շրջվել են: Այդ ուղղությամբ որոշ աշխատանքներ պետք է կատարենք: Ինչպես Միքայելս էր ասում՝ պապա՛, նոր ծառե՞ր պիտի տնկենք սրանց փոխարեն, ասացի, անշուշտ, կտնկենք, կհավաքենք եւ մեր եկեղեցու շուրջը դարձյալ կփորձենք գեղեցկացնել»:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրազ թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:00-ին, մարվել՝ 11:50-ին: Այրվել է բնակելի տնակը մոտ 27 քմ՝ ամբողջությամբ, ներսում կենցաղային իրեր, կից 20 քմ փայտյա ինքնաշեն շինությունը և 1200 քմ խոտածածկույթ:
«Ժողովուրդ» թերթի աչքից չվիրպեց, որ այդ դասընթացին ներկա էր նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը, ով նախորդ խորհրդարանում պատգամավոր էր ՀՀԿ խմբակցությունից:
ՀՀԿ-ում արդեն որոշվել է, թե ում են պաշտպանելու ՏԻՄ ընտրություններում։ «Չարենցավանում պաշտպանելու ենք Կովալի տղուն»,- տեղեկացրեց ՀՀԿ ԳՄ աղբյուրը: