Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ հետաքրքրվում է Վրաստանում առևանգված և Ադրբեջան տեղափոխված՝ մարդու իրավունքների պաշտպան, լրագրող Աֆղան Մուխտարլըի գործով:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խնդրել է ղեկավարությանը ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպանին: Ակումբները համաձայնության կգան այս շաբաթվա վերջում. «Մանչեսթեր Յունայթեդը» Մատիչի համար կվճարի 46 մլն եվրո:
Հունիսի 27-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հյուրընկալել են իսրայելցի հայտնի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինին:
ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում ահազանգ է ստացվել՝ բռնաբարության դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի վարույթը կարճելու համար գումար պահանջելու վերաբերյալ։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին:
Վ.Արամյանը հստակեցրեց, որ 2020-ին արտաքին պարտքի սպասարկման չափը նախատեսված է 500 մլն դոլար, և հավաստիացրեց, որ, եթե հաջողվի միջինը 5 % տնտեսական աճ ապահովել, ապա այդ 500 մլն-ը կկարողանանք մարել, այլ պարագայում կառավարությունը կարող է արտաքին պարտքի վերաթողարկում իրականացնել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին այցելել է Քաշաթաղի շրջան եւ տեղում ծանոթացել բերքահավաքի եւ շրջանում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին:
Հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է հեռանալ դորտմունդցիներից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը հյուրընկալվել է Մարսելում Հայաստանի հյուպատոսությունում:
Թուրքական Շըրնաքի նահանգում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների հետ բախման հետևանով կրկին թուրք զինվորներ են սպանվել:
Վրաստանը Ադրբեջանի օրինապահ մարմիններից պահանջել է Վրաստանում առևանգված և Ադրբեջան տեղափոխված մարդու իրավունքների պաշտպան, լրագրող Աֆղան Մուխտարլըի նկատմամբ հարուցված քրեական գործի մանրամասները:
ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի որոշմամբ ներքոնշյալ հասարակական կազմակերպություններին կտրամադրվի դրամաշնորհ՝
Առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ականապայթունային վնասվածք ստացած Ռոլանդ Քաջիկի Սահակյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով կառավարությունը Պաշտպանության նախարարությանը կհատկացնի 3 մլն 495 հազար դրամ:
«Եթե որևէ մի կոոպերատիվում որևէ անդամ ստանում է գոնե մեկ ծառայություն, նշանակում է, որ կոոպերատիվն արդեն հաջողված է: Հաճախ են ասում, որ կեսը նորմալ չեն գործում, բայց եթե անգամ դրանց 20 %-ը նորմալ է գործում, դա արդեն հաղթանակ է»:
Արևելյան բժշկության համաձայն՝ դեմքն առողջության հայելին է։ Եթե օրգանիզմում ինչ-որ բան կարգին չէ, դա, ամենայն հավանականությամբ, արտահայտվում է դեմքին։ Իհարկե, մենք ոչ միշտ ենք ուշադրություն դարձնում այդ ազդանշաններին։ Ինչպես կարելի է «ճանաչել» առողջական խնդիրները
««Քրիսթալ Փելեսը» հայտարարեց Ֆրանկ դե Բուրին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: Հոլանդացու պայմանագիրը նախատեսված է 3 մրցաշրջանի համար: Ինձ համար սա հսկայական հնարավորություն է: Չեմ կարողանում համբերել՝ մինչև աշխատանքի մեկնարկը»,- խոստովանել է 47-ամյա մասնագետն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:
Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ի քաղաքականության հավանության վարկանիշն աշխարհում զգալիորեն նվազել է:
35-ամյա շվեդը շանս կունենա վրեժ լուծել «Բարսելոնայից» բոլոր վիրավորանքների համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը նշանակվել Պետական դումայում և Դաշնային խորհրդում Հայաստանի հետ զորքերի միավորված խմբավորման վերաբերյալ հարցերի քննարկման ժամանակ նախագահի ներկայացուցիչ: Այս փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության համացանցային պորտալում:
Շիրակի մարզում խոտհունձի շրջանը մեկնարկել է: Գյուղացիներն այս տարի դժգոհում են:
Mangyongdae Information Technology Corporation հյուսիսկորեական ընկերությունն սկսել է սմարթֆոն վաճառել, որն արտաքնապես շատ է հիշեցնում iPhone-ը:
«Պետությունը 3000-ից ավելի սիրիահայերի առողջապահական բոլոր խնդիրներն ու սոցիալական խնդիրները կարգավորել է։ Միայն մի քանի ամիս առաջ 240 մլն դրամ հատկացվեց սիրիահայերի ավտոմեքենաների մաքսազերծման խնդիրները կարգավորելու համար»:
Արցախում վերջին շրջանում տեղացած անձրևն ու կարկուտը վնասներ են հասցրել հողօգտագործողներին. վնասի չափը պարզելու համար տարվել են ուսումնասիրություններ:
«Մենք ի՞նչ արժեք ենք դրել այս թղթի մեջ, որ սրանով որոշենք Հայաստանի ապագան: Եթե գաղափարը միայն այն է, որ ունենալու ենք 64 հոգի, և այդ 64 հոգին միշտ կողմ են քվեարկելու նմանատիպ ծրագրերին, ակնկալիքներ չենք կարող ունենալ: Բայց հուսանք, որ, այնուամենայնիվ, կլինեն մոտեցումների փոփոխություններ, և բոլորը կգիտակցեն, որ Հայաստանի ապագան բոլորիս միասնության մեջ է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Թևան Պողոսյանը:
Փարաքար համայնքում խմելու ջրի լուրջ խնդիր կա։ Արդեն մի քանի տարի է՝ նույն համայնքի մաս կազմող Թաիրով գյուղն ապահովված է 24-ժամյա ջրամատակարարմամբ, մինչդեռ Փարաքարում խմելու ջուրը բնակչությանը տրվում է ընդամենը մի քանի ժամով, իսկ ամռան ամիսներին նույնիսկ ջրամատակարարման համար սահմանված ժամերին շատ ու շատ թաղամասեր ջուր չի հասնում։
ԱՄՆ-ը թույլ չի տա Սիրիայում իրեն ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ:
Բեռլինն ու Թեհրանը ընդգծել են ուղղակի բանակչությունների անհրաժեշտությունը Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար:
Առջևում ամառային արձակուրդներ են, և հանգստի կազմակերպման թեման, ինչպես ամեն տարի, կրկին արդիական է դառնում։ Հանգստանալ Հայաստանո՞ւմ, թե՞ Հայաստանից դուրս. այս հարցին բախվում են մեր գրեթե բոլոր քաղաքացիները։ Իսկ այդ հարցի պատասխանների մեջ ամենաէականն արտերկիր ուղևորության ծախսերն են, քանի որ հայկական հանգստավայրերը՝ իրենց բարձր գներով, ըստ էության դուրս են մրցակցությունից։ Սակայն էժան արտասահմանյան հանգստի հիմնական խոչընդոտն ավիատոմսերի բարձր գներն են, որոնք, չնայած համապատասխան կառույցների ու պաշտոնյաների հավաստիացումներին, դեռևս էական նվազման միտում չեն ցուցաբերում։
Կարինե Հակոբյանն ուշադրություն հրավիրեց նաև ծրագրի և առհասարակ օրենսդրության լեզվի վրա: «Խճողված, ավելորդաբանություններով լեցուն, անտրամաբանական և վատ հայերեն». այսպես բնորոշեց նա կառավարության ներկայացրած ծրագրի լեզուն:
Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում «Եվրոպայի խորհրդում ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները, առևանգում սահմանի միջոցով» թեմայով քննարկումներ են տեղի ունեցել: