Բաժիններ՝

Ֆրանկ դե Բուրը գլխավորեց «Քրիսթալ Փելեսը»

«Այաքսի» և «Ինտերի» նախկին մարզիչն ուզում է նվաճել ԱՊԼ-ն:

««Քրիսթալ Փելեսը» հայտարարեց Ֆրանկ դե Բուրին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: Հոլանդացու պայմանագիրը նախատեսված է 3 մրցաշրջանի համար: Ինձ համար սա հսկայական հնարավորություն է: Չեմ կարողանում համբերել՝ մինչև աշխատանքի մեկնարկը»,- խոստովանել է 47-ամյա մասնագետն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

Մինչ այս Դե Բուրը գլխավորել է «Այաքսը» (2010-16թթ.), որի կազմում 4 անգամ անընդմեջ հաղթել է Հոլանդիայի առաջնությունը և «Ինտերը» (2016թ.):

Դե Բուրը ԱԱ-2010-ի ժամանակ աշխատել է՝ որպես Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բերտ Վան Մարվեյկի օգնական, որտեղ հավաքականը հասավ մինչև եզրափակիչ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս