Բաժիններ՝

Գյուղացիներին հասցված վնասի հստակ չափը պարզ կդառնա առաջիկայում. ԱՀ գյուղնախարարության պատասխանատու

Արցախում վերջին շրջանում տեղացած անձրևն ու կարկուտը վնասներ են հասցրել հողօգտագործողներին. վնասի չափը պարզելու համար տարվել են ուսումնասիրություններ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը՝ նշելով, որ բնության կողմից՝ գյուղացիներին հասցված վնասի հստակ չափը պարզ կդառնա առաջիկայում:

Խոսելով հնձի աշխատանքների ընթացքի մասին Վ. Ավետիսյանը տեղեկացրել է. «Հունիսի 27-ի դրությամբ՝ այս տարվա բերքի տակ կատարված հացահատիկային մշակաբույսերի՝ հնձի ենթակա 58 հազար 64 հեկտար ցանքատարածություններից հնձվել է շուրջ 18 հազար 243 հա-ը: Հնձվել է 1729 հա ցորեն և 16 հազար 513 հա գարի: Միջին բերքատվությունը հեկտարից կազմել է 25,3 ցենտներ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 23,1 ց/հա-ի դիմաց: Ընդհանուր առմամբ՝ հավաքվել է 46 հազար 89 տոննա բերք»,-տեղեկացրել է Վ. Ավետիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս