Բաժիններ՝

Իրանը և ԳՖՀ-ն կոչ են արել ուղղակի բանակչություններ սկսել Կատարի ճգնաժամի լուծման համար

Բեռլինն ու Թեհրանը ընդգծել են ուղղակի բանակչությունների անհրաժեշտությունը Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ Բեռլինում հանդես գալով գերմանացի պաշտոնակցի հետ կայացած մամուլի ասուլիսում։
ԳՖՀ-ի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն իր կողմից ասել է, որ Գերմանիան ուղղակի բանակցություններ է ակնկալում, նշելով, որ ոչ ոք շահագրգռված չէ իրադրության էսկալացմամբ:

«Կատարի ճգնաժամը երկխոսության միջոցով լուծելու համերկրային կառավարության դիրքորոշումը շատ խելամիտ է: Մենք համամիտ ենք դրան… Բոլոր կողմերը պետք է մասնակցեն երկխոսությանը»,-ասել է Գաբրիելը:

Իր հերթին Զարիֆը հայտնել է, որ Իրանն աջակցում է տարածաշրջանում հակամարտությունների քաղաքական լուծում գտնելուն՝ լինի դա Սիրիայում, Իրաքում կամ Եմենում:

«Մենք հուսով ենք, որ մյուս երկրները, որոնք ազդեցություն ունեն տարածաշրջանում, կօգտագործեն խաղաղ լուծման հասնելու եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հնարավորությունը: Մենք Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ հույսեր ենք կապում առնվազն մի քանի ճգնաժամերի լուծման հարցում»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս