Վրաստանի նախագահն ընդունել է ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլըի կնոջը
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ հետաքրքրվում է Վրաստանում առևանգված և Ադրբեջան տեղափոխված՝ մարդու իրավունքների պաշտպան, լրագրող Աֆղան Մուխտարլըի գործով: Ինչպես հաղորդում է apsny.ge-ն, այդ մասին Վրաստանի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել է ադրբեջանցի լրագրողի կինը՝ Լեյլա Մուստաֆաևան:
Նրա խոսքով՝ Մարգվելաշվիլինի նշել է, որ վերահսկում է այդ գործը: «Վրաստանի նախագահն այդ գործին ադեկված արձագանքեց: Կարծում եմ, դա ճիշտ դիրքորոշում է: Նա հաստատել է այդ դիրքորոշումը»,- ասել է Մուստաֆաևան:
Հունիսի 27-ին Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ սպասում են Ադրբեջանի օրինապահ մարմինների պատասխանին:
«Մենք դիմել ենք այդ երկրի օրինապահ մարմիններին և սպասում ենք նրանց պատասխանին»,- ասել է գլխավոր դատախազը:
Դատախազի փոխանցմամբ` վրացական կողմն անհրաժեշտ մանրամասներն ու փաստաթղթերը ստանալուց հետո կընդունի համապատասխան իրավական որոշումներ և քայլեր կձեռնարկի: