Բաժիններ՝

Վրաստանն Ադրբեջանից պահանջել է Մուխտարլըի գործի մանրամասները

Վրաստանը Ադրբեջանի օրինապահ մարմիններից պահանջել է Վրաստանում առևանգված և Ադրբեջան տեղափոխված մարդու իրավունքների պաշտպան, լրագրող Աֆղան Մուխտարլըի նկատմամբ հարուցված քրեական գործի մանրամասները: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-­ը:

Ադրբեջանական ԶԼՄ-­ների հաղորդած տվյալներով` հունիսի 27-­ին Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ սպասում են Ադրբեջանի օրինապահ մարմինների պատասխանին:

«Մենք դիմել ենք այդ երկրի օրինապահ մարմիններին և սպասում ենք նրանց պատասխանին»,-­ ասել է գլխավոր դատախազը:

Դատախազի փոխանցմամբ` վրացական կողմն անհրաժեշտ մանրամասներն ու փաստաթղթերը ստանալուց հետո կընդունի համապատասխան իրավական որոշումներ և քայլեր կձեռնարկի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս