Բաժիններ՝

Զինծառայող Ռոլանդ Սահակյանի բուժումը ՌԴ­-ում շարունակելու համար կհատկացվեն նոր միջոցներ

Առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ականապայթունային վնասվածք ստացած Ռոլանդ Քաջիկի Սահակյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով կառավարությունը Պաշտպանության նախարարությանը կհատկացնի 3 մլն 495 հազար դրամ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի հունիսի 29-­ի նիստի օրակարգում:

Ընթացիկ տարվա մարտին կառավարությունը Ռոլանդ Սահակյանի բուժումը ՌԴ­-ում իրականացնելու համար հատկացրել էր 4 մլն 138 հազ. դրամ: ՌԴ համապատասխան բժշկական վերականգնողական կենտրոնի կողմից ներկայացված փաստաթղթերի համաձայն, Ռ. Սահակյանի բուժման և վերականգնման վերջնական ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է լրացուցիչ 413.700 ՌԴ ռուբլի, որի հիման վրա էլ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվում են նոր միջոցներ:

Ռոլանդ Սահակյանը վիրավորվել էր 2016 թվականի ապրիլի 4­-ին՝ Թալիշում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս