Հյուսիսային Կորեայում ստեղծել են iPhone-ի նմանօրինակը
Mangyongdae Information Technology Corporation հյուսիսկորեական ընկերությունն սկսել է սմարթֆոն վաճառել, որն արտաքնապես շատ է հիշեցնում iPhone-ը: Սարքն ստացել է Jindallae 3 անվանումը: Այդ մասին հայտնել է Daily Mail հրատարակությունը:
Սմարթֆոնի բնութագրերի մասին ոչինչ հայտնի չէ: Ֆիրմայի հայտարարության մեջ ասվում է, որ սարքն օգտագործման համար ավելի հարմար է եւ իր նախորդներից ավելի անվտանգ: Նաեւ նշվում է, որ դիզայնը եւ օպերացիոն համակարգը մշակվել են ԿԺԴՀ-ում:
Վերլուծաբանները կարծում են, որ Jindallae 3-ն ստեղծվել է Հյուսիսային Կորեայի սահմաններից դուրս, իսկ որպես հիմք վերցվել են չինական մոդելները: Սմարթֆոնի համար հասանելի են տարբեր հավելվածներ, ներառյալ հաշվիչը, քարտային խաղը, ինտերնետ-բրաուզերը, երաժշտական փլեերը, ֆոտոհավելվածները, ինչպես նաեւ «Թաքստոց» ծրագիրը, որի նպատակը հայտնի չէ: