Հունիսի 29-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին կմեկնարկի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ»-«Սլովան» հանդիպումը:
Facebook-ի օգտատերերի թիվը հունիսի 27-ին հասել է 2 միլիարդի, ինչի մասին հայտնել է սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։
Երազանքներն իրականություն դարձնելու և հաջողության հասնելու համար պետք է ունենալ ամուր առողջություն:
Հոգեբաններն ակտիվորեն օգտագործում են ասոցիացիայի մեթոդը։ Հարկավոր է նայել լուսանկարին և պատասխանել, թե ինչ եք տեսնում։ Պատասխանն օգնում է հասկանալ ենթագիտակցության գաղտնիքները։
Եթե սիրահարվել եք Երկվորյակի, ապա պետք է իմանաք հետևյալը։
Գիշերային քրտնարտադրությունը բավական տարածված երևույթ է, որը կարող է վկայել նաև առողջության հետ կապված լուրջ խնդիրների առկայության մասին։
«Առայժմ բոլորը հասկանում են, որ ճիշտ չէ Հայաստանի հետ վերջնագրերի լեզվով խոսել, դրա անհրաժեշտությունը չկա, և բոլորը փորձում են այս կամ այն կերպ Հայաստանի վրա ազդել»:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման իր ընտանիքի հետ միասին բայդարկայով զբոսնել է Ինդոնեզիայի Բալի կղզում հանգստանալու ընթացքում:
Ֆրանսուհին ամուսնություն է կնքել իր քաղաքացիական ամուսնու հետ, որ 2015 թվականի նոյեմբերին զոհվել է Փարիզի «Բատակլան» համերգասրահում իրականացված ահաբեկչական գործողության հետեւանքով:
Հեղինակավոր Vanity Fair ամսագրի օգոստոսի համարը լույս կտեսնի հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի լուսանկարով, ով երեխայի է սպասում Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր հայազգի Ալեքսիս Օհանյանից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Ամերիկան միշտ մեր կողքին է՝ հենց այդպես ենք մենք տեսնում Միացյալ Նահանգները, հենց այդպիսին է տեսնում Ամերիկայի դերը Հայաստանի հետ հարաբերություններում հայ Սփյուռքը»:
«Արսենալը» Մահրեզին առաջարկում է 4-ամյա պայմանագիր, իսկ ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 40 մլն եվրո: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մահրեզը հակված է «Արսենալ» տեղափոխվել գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի պատճառով:
Հանրային ռադիոյի «Սպառողի ժամը» հաղորդման շրջանակներում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը խոսել է հասարակության մեջ սոցիալական աշխատողի դերի, նրա հիմնական գործառույթների, ինչպես նաև այդ մասնագետների նկատմամբ ձևավորված հասարակական ընկալումների մասին:
Գերմանիան ցանկանում է նոր էջ բացել Ռուսաստանի հետ հարաբերություններում:
«Կարելի է ասել, որ Հայաստանում առաջին մոբայլ խաղի մրցույթն է: Բավականին հետաքրքիր խաղ է և ուշադրություն է պահանջում, արագ կողմնորոշվելու կարողությունն է զարգացնում: Մենք փորձեցինք մեկ օր օգտակարը համատեղել հաճելիի հետ: Մեզ մոտ առհասարակ հեռախոսներ, պլանշետներ չեն օգտագործվում, բայց ամռան ընթացքում գոնե մի օր պետք է զվարճանք, և ոչ թե՝ միայն կրթություն, զարգացում: Ամեն ինչն էլ պետք է համեմվի երեխաների ցանկություններով»,- ասաց Նելլի Խաչատրյանը:
Ավստրալացի եւ կանադացի երկրաբաններն ուսումնասիրել են Երկրի տեկտոնական սալերի դինամիկան 1000-ից մինչեւ 520 միլիոն տարի առաջ:
ԱՄՆ-ում տեղի է ունեցել գրիպի դեմ պատվաստանյութով ծեփասպեղանու կլինիկական փորձարկումների առաջին փուլը:
«Մենք մշակեցինք նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրություն, երբ արտահանողն ունի կնքված արտահանման պայմանագիր, կամ բանակցությունների փուլում գտնվող պայմանագիր ընդունելի գնորդի հետ, բայց չունի բավարար ֆինանսական միջոցներ, որ ապրանքն արտադրի, ապա այս դեպքում բանկը կարող է արտահանողին տրամադրել մինչև 95 % չափի վարկավորում: Իսկ մենք ապահովագրում ենք բանկի վարկի չվճարումը»,- ասաց բանախոսը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում, որտեղ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի և գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել:
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը, որը հանդիսանում է միջազգային հայտնի «Վիքիմեդիա Հիմնադրամ» կորպորացիայի գործընկերը Հայաստանում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 28-ին՝ ժամը 18:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«15-20 րոպեի ընթացքում ուլտրամանուշակագույն ճառագայթումը դրական է ազդում օրգանիզմի վրա, սակայն դրանից ավելի դրսում գտնվելը կհանգեցնի բացասական հետևանքների, օրինակ, մաշկի այրվածքի, աչքի լորձաթաղանթի վնասման: Խորհուրդ է տրվում ժամը 12:00-16:00-ը խուսափել արևից, իսկ որոշակի խնդիրներ ունեցողներին տանից դուրս չգալ, ամենաշոգ ժամերն անցկացնել պառկած վիճակում, քանի որ այդ ժամանակ սիրտ-անոթային համակարգն ավելի հեշտ է աշխատում»,-ասաց Նունե Բակունցը:
«Միլանը» միացել է «Արսենալի» կենտրոնական պաշտպան Լորան Կոսյելնիի համար մղվող պայքարին, ում ծառայություններով հետաքրքրվում են նաև «Մանչեսթեր Սիթին», «Մարսելը» և չինական ակումբները:
Ինչպիսի գործողություններ էլ որ ձեռնարկեն ամերիկահայերը իրենց հարցերի լուծման համար, Ադրբեջանը ձգտում է նմանակել նրանց և հակազդել Միացյալ Նահանգներում իր վարձու ընկերությունների միջոցով: Նախագահ Ալիևն 2013 թ. իր ելույթում հայտարարեց, որ Ադրբեջանի «հիմնական թշնամին հայկական լոբբին է»: Նա նաև նշեց, որ «հայկական լոբբին օր ու գիշեր փորձում է զրպարտել Ադրբեջանին, վարկաբեկել նրա հեղինակությունը: Նրանք մեծ ֆինանսական ռեսուրսներ ունեն:
«Վրաստանում, բազմաթիվ գաղտնի գերեզմանների կան։ Աջարիայում մենք վկաների գիտենք, ովքեր հիշյալ գերեզմանների մասին արժեքավոր տեղեկատվություն ունեն: Խելվաչաուրիում նման տարածքներ կան: Սալիբաուրի տարածքը, սակայն, մասնավոր սեփականություն է, այդ պատճառով այնտեղ չենք կարողանում աշխատել: Այս տարածքներում նաև թունելներ կան, որտեղ անմեղ մարդկանց տանջել են›,- հայտարարել է աշխատանքային խմբի ղեկավար Զուրաբ Զաքարիձեն:
«Բորուսիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ումսան Դեմբելեին արձակուրդի ժամանակ նկատել են Մանչեսթերում՝ Պեպ Գվարդիոլայի ընկերակցությամբ:
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը. նոր բացահայտումներ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Բաստիլի գրավման օրը՝ հուլիսի 14-ին, Փարիզ այցելելու հրավերը: Այս մասին տեղեկացնում է Ելիսեյան պալատը:
«Երևանը սքանչելի քաղաք է դարձել, և ամեն տեղ երիտասարդություն կա, բոլորը երջանիկ են երևում։ Երբ գալիս եմ Հայաստան՝ նոր մտքեր են ծնվում»։