«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Սերգեյ Ավետիսյանն է

Առջևում ամառային արձակուրդներ են, և հանգստի կազմակերպման թեման, ինչպես ամեն տարի, կրկին արդիական է դառնում։ Հանգստանալ Հայաստանո՞ւմ, թե՞ Հայաստանից դուրս. այս հարցին բախվում են մեր գրեթե բոլոր քաղաքացիները։ Իսկ այդ հարցի պատասխանների մեջ ամենաէականն արտերկիր ուղևորության ծախսերն են, քանի որ հայկական հանգստավայրերը՝ իրենց բարձր գներով, ըստ էության դուրս են մրցակցությունից։ Սակայն էժան արտասահմանյան հանգստի հիմնական խոչընդոտն ավիատոմսերի բարձր գներն են, որոնք, չնայած համապատասխան կառույցների ու պաշտոնյաների հավաստիացումներին, դեռևս էական նվազման միտում չեն ցուցաբերում։

«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում հայկական ավիաշուկայի, դրանում հնարավոր փոփոխությունների ու զարգացումների մասին է Սաթիկ Սեյրանյանի զրույցը Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի հետ։

Տեսանյութեր

Լրահոս