93-ամյա երաժիշտը չի ցանկանում հրաժեշտ տալ բեմին. հայտնի է, որ 2017 թվականի դեկտեմբերի 13-ին նա պատրաստվում է համերգով հանդես գալ Փարիզի AccorHotels արենայում:
Հունիսի 27-ին, ժամը 1.40-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Շամիրամ գյուղի տներից մեկի վրա ավազակային հարձակում է կատարվել:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ԵԺԿ քաղաքական խմբում հունիսի 28-ին թեժ նիստ է տեղի ունեցել, որտեղ որոշում է կայացվել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին հեռացնել ԵԺԿ քաղաքական խմբից:
Հունիսի 27-ին, ժամը 11.40-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 13/8 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 67-ամյա հեծանվորդի:
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հունիսի 27-ին՝ ժամը 15:35-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Բ. Գ.-ի անվամբ քաղաքացի Կ. Վ.-ի կողմից բերված հանձնունքի թխվածքի մեջից հայտնաբերել են երկու հատ թափանցիկ պոլիէթիլենային փաթեթ:
«ՎԱԶ-2101»-ի ուղևորուհին հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափն Իռլանդիայի նոր վարչապետ Լեո Վարադքարի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդհատել է խոսակցությունը, որպեսզի հաճոյախոսություն անի Իռլանդիայի ռադիոյի եւ հեռուստատեսության (RTE) լրագրողուհուն:
Հունիսի 26-ին, ժամը 3-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ դիմակավորված անհայտ անձը ժամը 2-ին օդամղիչ ատրճանակով մուտք է գործել Երևանի Գայի պողոտայի 8/2 հասցեում գործող սուպերմարկետ և զենքի սպառնալիքով պահանջել է բացել դրամարկղը:
Հունիսի 27-ին, ժամը 23:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալիխանյան Եղբայրներ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող լաբորատորիայի պատին նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 27-ին 56 տարեկան հասակում կյանքից հեռացել է շվեդ դերասան Միքայել Նյուքվիստը, որը հանդիսականներին հայտնի է «Վիշապի դաջվածքով աղջիկը» դետեկտիվ վեպի շվեդական Էկրանավորումից:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Կարմիր բլուր 10 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Նարինե Բ.-ն:
Ղազախստանը հունիսի 10-23-ը ետ է ուղարկել Ադրբեջանից ներկրված 81,5 տոննա կարտոֆիլ:
Վենեսուելայի մայրաքաղաքում ներքին գործերի նախարարության եւ Գերագույն դատարանի շենքերի վրա գրոհի համար օգտագործված ուղղաթիռն առեւանգել է ոստիկան, որին կասկածում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) հետ կապերի մեջ:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը մի շարք ավիաընկերությունների ամռան ընթացքում զբոսաշրջային ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույտվություն է տրամադրել:
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը տեղեկություններ է հավաքել գերմանացի քաղաքական գործիչների նկատմամբ և հետևել է մասնավորապես ներքին գործերի, արտաքին գործերի և պաշտպանության ոլորտներում մասնագիտացած քաղաքագետներին:
Petya շորթիչ-վիրուսը, որը տարածվում է WannaCry վնասաբեր ծածկագրողի նմանությամբ եւ արդեն ձեռնարկությունների, նավահանգստային օպերատորների եւ կառավարական կառույցների համակարգիչներ է ախտահարել Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, հասել է Ասիա, ինչի մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։
«Մեքենայում եղել է 18 զինծառայող, իսկ մեքենայի թույլատրելի քանակը 20-ն է, այսինքն՝այնտեղ թույլատրելի քանակից ավելի մարդ չի եղել։ Մեքենան եղել է շահագործման ժամկետի մեջ»։
Հունիսի 28-ին, ժամը 04:37-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը կողաշրջվել է ճանապարհի երթևեկելի հատվածում և փակել ավտոճանապարհը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Անկարայի գիշերային ակումբներից մեկում անհայտ անձինք կրակ են բացել ներկաների վրա:
Հունիսի 27-ին ձեռնարկված ընդգրկուն հաքերական գրոհի ընթացքում օգտագործվել են ենթադրաբար ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) օժանդակությամբ մշակված եւ WikiLeaks կազմակերպության կողմից գաղտնազերծված ծրագրային միջոցները, ինչի մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:
Թափանցիկության խնդիր ունեինք և հանրապետության նախագահը հանձնարարեց 3 տարվա ընթացքում լուծել այդ խնդիրը։
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ներկա է գտնվել Ստեփանակերտում մեկնարկած «Բարձրագույն կրթության հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» աշխատաժողովի բացմանը:
Մեծ Բրիտանիան պատրաստ է դիմելու օդից, գետնից եւ ծովից հրթիռային հարված հասցնելուն՝ ի պատասխան հնարավոր կիբեռգրոհի: Հունիսի 27-ին այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը՝ Լոնդոնի Միջազգային հրաբերությունների թագավորական ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ։
Առնվազն 34 մարդ է տուժել, երբ հունիսի 27-ին Հառլեմում մետրոյի «125-րդ փողոց» կայարանում երկու վագոններ դուրս են ընկել ռելսերից:
Հունիսի 28-ին, ժամը 08:36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 2 հասցեում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Միացյալ Նահանգներն ակնկալումէ, որ արաբական երկրները կաշարունակեն բանակցությունները Կատարի հետ՝ կարգավորելու դիվանագիտական հակամարտությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 28-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Վերջերս քաղաքապետարանի կայքում հրապարակվեցին Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի խորհրդականների, օգնականի և այլ պաշտոնյաների լուսանկարներն ու անունները։ Երկուսը՝ ներքին աուդիտի բաժնի պետ Վլադիմիր Գյուրջյանը և խորհրդական Գարեգին Գյուրջյանը եղբայրներ են՝ քաղաքապետի մորաքրոջ որդիները։
Ուղղաթիռով գրոհել են Վենեսուելայի Գերագույն դատարանի շենքի վրա: Հունիսի 27-ին այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն: