Բաժիններ՝

Նեմանյա Մատիչը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ» 46 մլն եվրոյով

Տրանսֆերը կարող է ձևակերպվել արդեն այս շաբաթ:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խնդրել է ղեկավարությանը ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպանին: Ակումբները համաձայնության կգան այս շաբաթվա վերջում. «Մանչեսթեր Յունայթեդը» Մատիչի համար կվճարի 46 մլն եվրո:

Ինչպես հաղորդում է ESPN-ը, «կապույտները» պատրաստ են վաճառել Մատիչին, որովհետև վստահ են, որ կարող են գնել «Մոնակոյի» ֆուտբոլիստ Տիեմուե Բակայոկոյին:

2016-17թթ. մրցաշրջանում անցկացրած 42 խաղերում Մատիչի հաշվին գրանցվել է 2 գոլ և 9 ասիստ:

Transfermarkt-ը 28-ամյա կիսապաշտպանին գնահատում է 35 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս