Բաժիններ՝

Զլատան Իբրահիմովիչը բանակցություններ է վարել «Ատլետիկոյի» հետ

35-ամյա շվեդը շանս կունենա վրեժ լուծել «Բարսելոնայից» բոլոր վիրավորանքների համար:

Զլատան Իբրահիմովիչը կարող է վերադառնալ Լա Լիգա: «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն վաղուց է հիանում շվեդ ռմբարկուի տաղանդով և ուզում է տեսնել նրան իր թիմում:

Զլատանն արգենտինացուն հիշեցնում է Քրիստիան Վիերիին, ով «Ատլետիկոյում» անցկացրել է 1, բայց շատ հաջող մրցաշրջան (1997-98)՝ 32 պաշտոնական խաղերում խփելով 29 գնդակ: Ինչպես հայտնի է դարձել Sport.es-ին, Իբրան և նրա գործակալ Մինո Ռայոլան արդեն ստացել են համապատասխան առաջարկ «Ատլետիկոյից»:

Ռայոլան սպասողական դիրք է գրավել. հունիսի 30-ին լրանում է իր հաճախորդի պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, բայց իտալացին հույս ունի համոզել մանկունյանցիներին վերադարձնել Զլատանին հունվարին, երբ շվեդը վերջնականապես կվերականգնվի վնասվածքից:

Մինչև ձմեռ «Ատլետիկոյի» վրա դրված է տրանսֆերային արգելք:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս