Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հասան Ռոուհանիին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
«Պետք է թույլ տալ, որ կառույցը, որը փող է ծախում, իր ռիսկերը նվազեցնի»,- ասաց Մինասյանը` հավելելով, որ սպառողական և տնտեսական վարկերի համար տարբեր մոտեցումներ կան:
Պորտուգալացին գտնում է, որ մի թիմը չի կարող մեկ մրցաշրջանի ընթացքում խաղալ 2 եվրագավաթներում:
«Հակամարտության շատ ու շատ կիզակետերում եմ եղել, կարող եմ ասել, որ այստեղի ժողովուրդը ոչնչով չի տարբերվում նրանցից, ովքեր օրինակ, Սիրիայում են պայքարում»:
Հարցին` առանց ձեր իմացությա՞ն է եղել ոլորտի կոռուպցիան, Ջ. Բաղդասարյանը պատասխանեց. «Այսինքն` ձեզ թվում է, որ ես իմացել եմ և ինչ-որ մասնակցությո՞ւն եմ ունեցել: Ոնց որ դուք ձեր հարցին պատասխանել եք, և այսօր քննչական մարմինները զբաղվում են: Եթե ես տեղյակ լինեի, երևի թե ինչ-որ ձևով կկանխեի»:
ՀՀ քննչական կոմիտե մայիսի 19-ին Երևանում մարդու առևանգման վերաբերյալ ահազանգ է ստացվել:
Միացյալ Նահանգները Սիրիային նոր հարված չի հասցնի, եթե ամերիկյան ուժերին որևէ վտանգ չսպառնա:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողութունների արդյունքում պարզվում են Երևանի 30-ամյա բնակչուհու մահվան հանգամանքները. կնոջն ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել ամուսնուն։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 21-ին Փարիզում բանակցություններ կանցկացնի Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի հետ:
Փաստաբանը նշեց, որ իր նկատմամբ ճնշումներ չեն կարող լինել. «Դա ընդհանրապես բացառում եմ։ Ուղղակի սպառնալիքներով, հայհոյանքներով փորձում են ինձ հունից հանել։ Հիմա էլ անցել են նամակագրությանը՝ սպառնալով, թե երդում էլ ունեն։ Նյութը բազմաթիվ լրատվամիջոցներով տարածվել է և համարվում է հաղորդում հանցագործության մասին»։
Իրանի Իսլամական Հանրապետության գործող նախագահ Հասան Ռոուհանին վերընտրվել է երկրի նախագահի պաշտոնում՝ հավաքելով ձայների 57 տոկոսը:
Հայրենիքի սահմանները պաշտպանելու ընթացքում զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովության ուղղությամբ վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանքներ են իրականացվել:
«Պետք է ոտքի կանգնենք, և յուրաքանչյուր մարդ արարած պետք է ժխտի իրար դեմ եղբայրական ոճրագործությունները»,- թանգարանում շրջայց կատարելուց հետո ընդգծեց Բարանկիցեն:
Մայիսի 20-ին, ժամը 10:33-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում ուժեղ քամուց պոկվել է տան տանիք։
Մաքսային մարմինների միջև տվյալների փոխանակումը միտված է ամրապնդելու Հայաստան-Իրան առևտրային հարաբերությունները, արագացնելու ուղևորների, տրանսպորտային միջոցների և ապրանքների սահմանահատման ու մաքսային ձևակերպումների գործընթացը:
Մոսկվայի ոստիկանությունը փնտրում է մի տղամարդու, ով ՌԴ մայրաքաղաքի կենտրոնում տաքսի նստելիս բղավել է «Ալլահ Աքբար»:
Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է դայակի, ով կասկածվում է երեք միլիոն ռուբլի գողանալու մեջ:
«Այսօր խոսում ենք երեք տարրերի մասին, որոնք անմիջականորեն ոչ, բայց միջնորդավորված ձեւով ապահովում են Արցախի ներկայությունը բանակցային գործընթացում»,- նշեց Ալեքսանդր Մարգարովը:
Մանե Թանդիլյանի այն դիտարկմանը, թե ՀՀ զինված ուժերում զինծառայողների համար առաջին անհրաժեշտության պարագաները նրանց համար ապահովում են ծնողները, Կորյուն Նահապետյանը բնական համարեց, որ յուրաքանչյուր ծնող ցանկանում է իր երեխայի համար բանակում առավելագույն լավ պայմաններ ապահովել: Նրա խոսքով՝ պետությունն այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկում է՝ հավելելով, որ ցանկալի կլիներ, որ ավելի շատ աշխատանք տարվեր:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին մարդու առևանգման ու բռնությամբ փող պահանջելու նոր դեպք է արձանագրվել Երևանում:
Մայիսի 20-21-ը հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, որը հատկապես ուժեղ կարտահայտվի` Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում:
«Ինձ չէին գոհացնում ընտրությունների արդյունքները, ավելի շատ ձայներ էի ակնկալում ստանալ: Հիասթափված էի և մանդատից հրաժարվելու դիմում գրեցի, բայց հետո փոշմանեցի ու ետ վերցրեցի այն»,- ասաց նա:
ԱԺ նախագահի անթիվ օգնականներն ու խորհրդականները, յուրաքանչյուր պատգամավորի օգնականներն ու փորձագետները մի հսկա բանակ են կազմում` շուրջ 800 հոգի: Սա այն դեպքում, երբ նախկինում ԱԺ աշխատակազմը առնվազն եռապատիկ ավելի փոքր էր:
Նոր օդիոզ դեմքերից Հակոբ Բեգլարյանը` Գագիկ Բեգլարյանի եղբայրը, զբաղեցրել է Մհեր Սեդրակյանի երկսենյականոց աշխատասենյակը: Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկ) ևս երկսենյականոց աշխատասենյակ է զբաղեցրել, անգամ վերանորոգել և հարևան սենյակի հաշվին մեծացրել է այն:
Լիբիայի ազգային բանակին պատկանող ավիաբազայի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 141-ի:
Ամերիկյան հայտնի պարբերական «New York Times»-ն անդրադարձել է ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացած հանդիպմանը:
Ֆրանսիական լազուրի ափին մեկնարկել է Կաննի 70-րդ հոբելյանականը՝ այստեղ հավաքելով համաշխարհային կինեմատոգրաֆի հսկաներին: Օդում կախված կինոտոնի զգացողությունը հաճելի կերպով և ամենայն հաջողությամբ մոռացնել է տալիս հոգնեցնող ճանապարհի հետևանքները, սակայն այս տրամադրությունը երկար շարունակվելու քիչ հավանականություն ունի, եթե այստեղ ես աշխատելու նպատակով:
ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած աշխատանքային քննարկումների հիմնական առանցքը քաղաքացիական և զինվորական բժշկական ծառայությունների համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելը և երկու գերատեսչության մոտեցումները ներդաշնակեցնելն էր։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջին արտասահմանյան շրջագայության շրջանակում մայիսի 20-ին ժամանել է Սաուդյան Արաբիա:
Մայիսի 20-ին, ժամը 08:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցում՝ Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: