Ազգային ժողովում զգալի կրճատումներ են սպասվում

Ազգայն ժողովում մեծածավալ փոփոխություններ են սպասվում: Խնդիրը վերաբերում է ԱԺ աշխատակազմին, որի խիստ ուռճացված լինելու մասին բազմիցս բարձրաձայնվել է:

ԱԺ նախագահի անթիվ օգնականներն ու խորհրդականները, յուրաքանչյուր պատգամավորի օգնականներն ու փորձագետները մի հսկա բանակ են կազմում` շուրջ 800 հոգի: Սա այն դեպքում, երբ նախկինում ԱԺ աշխատակազմը առնվազն եռապատիկ ավելի փոքր էր:

Ընդ որում` ԱԺ-ում պատահական մարդ չէր կարող աշխատանքի անցնել և, հիմնականում, նրանք այս կամ այն պաշտոնյայի խնամի-ծանոթ-բարեկամներն են:

Մեր տեղեկություններով` այժմ այս հսկա աշխատակազմը զգալիորեն փոքրանալու է:

Եվ հենց կրճատումների այս դժվարին աշխատանքն իրականացնելու համար է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար է նշանակվել ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը:

Սա, թերևս, կլինի աշխատողների կրճատումների այն եզակի դեպքերից, որ իրոք անհրաժեշտ է:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031