Հովհաննես Համբարձումյանն 8 տարեկան է։ Ծնվել է Երևանում, ունի մանկական ուղեղային կաթված /ՄՈՒԿ/ հիվանդություն։
ԱՄՆ-ի առեւտրի նախարար Թիիլբուր Ռոսսը նիրհել է Էր Ռիադում արաբական երկրների ղեկավարների հետ գագաթնաժողովում նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ։
Հայաստանի սամբոյի հավաքականը 8 մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում: Մարտական սամբոյում Գրիգոր Մխիթարյանը դարձել է արծաթե, իսկ Հարություն Սարգսյանը, Կոլյա Կարապետյանը և Էդգար Մեհրաբյանը բրոնզե մեդալակիր:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 22-ից 23-ը կայցելի Բրյուսել՝ մասնակցելու ՀայաստանԵվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստին:
Մայիսի 21-ին, ժամը 17-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1982 թ. ծնված Դենիս Ս.-ին:
Մայիսի 20-ին, ժամը 9.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել Թուրքմենստանի քաղաքացի, 1960 թ. ծնված Սալամաթ Հ.-ին:
Իսրայելի Անվտանգության կաբինետն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այցի նախօրյակին՝ մայիսի 21-ի երեկոյան, հաստատել է մի շարք միջոցառումներ, որոնք նպատակամղված են Հորդանան գետի արեւմտյան ափին պաղեստինցիների վիճակի թեթեւացմանը:
Նախքան մարտական գործողությունների սկսվելը Հալեպի նահանգում գործող փոքր բիզնեսի 60 հազար ձեռնարկություններից ավելի քան 15 հազարը վերսկսել են աշխատանքը, ինչի մասին լրագրողներին հայտնել է նահանգի արդյունաբերական պալատի ներկայացուցիչ Ֆարես ալ Շհաբին։
Էվերստում երեք ալպինիստներ են զոհվել, եւս մեկն անհայտ կորել է:
Ավազակային հարձակումը բացահայտվեց։
Հորդանանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ցանկացած օգնություն ու աջակցություն ցուցաբերել Գերմանիային, եթե վերջինս որոշում կայացնի Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս բերել իր զինվորներին, վառելիքի վերալիցքավորման օդանավերն ու Tornado տեսակի հետախուզական ինքնաթիռները:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մայիսի 22-ին պաշտոնական այցով ժամանում է Թբիլիսի:
Միջազգային Amnesty International կազմակերպությունը քննադատել է Թուրքիային հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո մեծ թվով պետական աշխատողների «կամայական կերպով» աշխատանքից հեռացնելու համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 21-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ 1414 ձայնով ընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում: Ինչպես հաղորդում է թուրքական ԶԼՄ-ները, այդպիսով ԱԶԿ-ում սկսվել է Էրդողանի ղեկավարման երկրորդ շրջանը:
Բրազիլիայի նախագահ Միշել Տիմերի պաշտոնաթողության պահանջով մայիսի 21-ին ցույցեր են անցկացվել հարավամերիկյան խոշորագույն երկրի 27 տարածաշրջաններից առնվազն 15-ում:
Հյուսիսային Կորեան հավաստել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռի հերթական արձակման մասին տեղեկատվությունը:
Իրանը ներկայիս ընտրություններից անմիջապես հետո ԱՄՆ-ի նախագահի կողմից գրոհի է ենթարկվել ժողովրդավարության եւ չափավորության այդ պատվարում:
RIA Novosti գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, գրում է, որ Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբն ավարտել է «Իզվեստիա» խմբագրության շենքի գնման գործարքը և սկսել է վերակառուցել այն:
Մայիսի 21-ին և լույս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 750 կրակոց:
Մայիսի 21-ին, ժամը 22:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկում՝ «Էվրիկա» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Գեներալ Մայքլ Ֆլինը, ում ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հեռացրել էր իր անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից, կարող է լուրջ խնդիրներ ունենալ ոչ միայն Ռուսաստանի հետ ապօրինի համագործակցության կասկածների, այլեւ՝ Թուրքիայի օգտին ապօրինի աշխատելու մեղադրանքների պատճառով:
Թուրքիայի վիճակագրական ընկերության (ԹՎԸ-TÜİK) տվյալների համաձայն՝ 2016թ. ծնելիությունը այս երկրում կտրուկ նվազել է: «CNNTürk»-ի տեղեկացմամբ՝ 2015թ. յուրաքանչյուր 10.000 բնակչին բաժին էր ընկնում 170 նորածին, իսկ 2016թ. այդ հարաբերությունն արդեն կազմել է 165/10.000:
Մայիսի 21-ին, ժամը 16:03-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լեռնապար գյուղի մոտակայքում` դաշտամիջյան տարածքում, ավտոմեքենաներ են արգելափակվել ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 22-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մայիսի 22-ին, ժամը 00:59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղում՝ «Ֆիդայինների» գերեզմանատան մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
2017 թվականին մենք տոնեցինք Հայոց հզոր, անպարտելի, ռազմաճակատում մկրտություն ստացած բանակի ստեղծման 25-րդ տարեդարձը, ինչի կապակցությամբ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության և անձամբ իմ անունից ես առիթ ունեցել եմ շնորհավորելու Հայոց հաղթանակած բանակին և նրա ակունքներում կանգնած իմ բոլոր զինակիցներին:
Ծագումով հայ մեքսիկացի դիվանագետ Արթուրո Սարուխանին կարելի է անվանել թվային դիվանագիտության պիոներ: 2009թ. հոկտեմբերին ԱՄՆ-ում Մեքսիկայի դեսպանի պաշտոնում նա Վաշինգտոնում դիվանագիտական առաքելությունների ղեկավարների շրջանում առաջինը էջ բացեց Twitter-ում (@arturo_sarukhan) և սկսեց ակտիվորեն կիրառել իր աշխատանքում տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքները:
Ամերիկացի կինոդերասան Ջոնի Դեփն էկրանին մարմնավորելու է էքսցենտրիկ ծրագրավորող Ջոն Մաքքաֆին, որն ավելի հայտնի է որպես McAfee հակավիրուսային ծրագրային ապահովման մշակող ընկերության հիմնադիր:
Ամերիկացի բժիշկները ցույց են տվել, որ ավելցուկային քաշը բերանի խոռոչի, այդ թվում ատամների հիվանդությունների զարգացում է առաջ բերում:
Ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսն ամեն տարի մոտ 50 գիրք է կարդում։ «Ցանկացած նոր թեմայի վերաբերյալ որևէ բան սովորելու իմ ամենասիրելի տարբերակը գիրք կարդալն է,- այս մասին Գեյթսը գրել է իր բլոգում՝ նշելով,- Մեկ շաբաթվա ընթացքում մի գիրք էի կարդում դեռ այն տարիներից, երբ երեխա էի։ Նույնիսկ, երբ ծրագրերս դուրս են գալիս վերահսկողությունից, շատ ժամանակ եմ հատկացնում ընթերցանությանը»։