Բաժիններ՝

Քամին վնաս է հասցրել Մեծ Մասրիկ գյուղում

Մայիսի 20-ին, ժամը 10:33-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում ուժեղ քամուց պոկվել է տան տանիք։

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ս. թ. մայիսի 19-ին, ժամը 17:00-ի սահմաներում քամուց ամբողջությամբ պոկվել է գյուղի 8-րդ փողոցի 8-րդ նրբանցքի երկհարկանի տան տանիքը (169 քմ):

Տեղեկությունը փոխանցվել է Մեծ Մասրիկի գյուղապետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031