Հայտնի են Երևանում վթարի ենթարկված անձանց անունները
Մայիսի 20-ին, ժամը 08:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցում՝ Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Toyota Vitz» մակնիշի 34 ML 630 (վարորդ՝ 1984 թ. ծնված Զ. Կ.), «Volkswagen Golf» մակնիշի 34 SQ 157 (վարորդ՝ 1984 թ. ծնված Ս. Հ.) և «Nissan Tiida» մակնիշի 35 DC 030 (վարորդ՝ 1982 թ. ծնված Ա. Ղ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ 2011 թ. ծնված Ս. և 2014 թ. ծնված Շ. Ս.-երը տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այնուհետև Ս. և Շ. Ս.-երը տեղափոխվել են «Արաբկիր» ԲԿ:
Փրկարարները «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1976 թ. ծնված Հ. Գ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի