Բաժիններ՝

Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիա է ժամանել

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջին արտասահմանյան շրջագայության շրջանակում մայիսի 20-­ին ժամանել է Սաուդյան Արաբիա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ­-ը:

Սաուդյան Արաբիայից հետո Թրամփը կայցելի Իսրայել, ապա Վատիկան, ինչից հետո Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-­ի գագաթնաժողովին, իսկ Սիցիլիայում Մեծ յոթնյակի ղեկավարների հանդիպմանը:

Սաուդյան Արաբիա կատարած առաջին այցի ընթացքում ԱՄՆ նախագահն այդ երկրի ղեկավարության հետ կքննարկի համագործակցության ամրապնդմանն ու հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Մայրաքաղաք Էր Ռիյադում ծրագրված է Թրամփի հանդիպումը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդի հետ: Սաուդա­ամերիկյան գագաթնաժողովն անց է կացնելու «Միասին մենք կհասնենք նպատակին» կարգախոսի ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031