Բաժիններ՝

«ՀՀ զինված ուժերում ծառայելու գրավչությունն առաջնահերթ խնդիր է». Կորյուն Նահապետյան

«ՀՀ զինված ուժերում ծառայելու գրավչությունն առաջնահերթ խնդիր է»: Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկման ընթացքում այս մասին ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Կորյուն Նահապետյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:

«Այսօր ՀՀ պետական բյուջեով զինված ուժերի համար նախատեսված միջոցներով ամեն ինչ արվում է զինծառայողների բնականոն ծառայությունն ապահովելու, նրանց համար նպաստավոր պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Իհարկե, հնչել են որոշ մտահոգություններ, և հանձնաժողովն իրականացրել է քննարկումներ կապված դրանց հետ, անդրադարձել այդ հարցերին»,- ասաց Կ. Նահապետյանը:

Նրա խոսքով՝ զինված ուժերում ծառայության գրավչության ապահովման ուղղությամբ անելիքներ ունի նաև ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը, քանի որ նորընտիր խորհրդարանի նշանակությունը կառավարման խորհրդարանական համակարգում ավելի մեծ է. խորհրդարանն ունենալու է վերահսկողական լուրջ մեխանիզմներ:

Մանե Թանդիլյանի այն դիտարկմանը, թե ՀՀ զինված ուժերում զինծառայողների համար առաջին անհրաժեշտության պարագաները նրանց համար ապահովում են ծնողները, Կորյուն Նահապետյանը բնական համարեց, որ յուրաքանչյուր ծնող ցանկանում է իր երեխայի համար բանակում առավելագույն լավ պայմաններ ապահովել: Նրա խոսքով՝ պետությունն այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկում է՝ հավելելով, որ ցանկալի կլիներ, որ ավելի շատ աշխատանք տարվեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031