Բաժիններ՝

Արտակարգ դեպք Երեւանում. առևանգել են ու պահել գերեզմանատանը. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին մարդու առևանգման ու բռնությամբ փող պահանջելու նոր դեպք է արձանագրվել Երևանում:

Կայքի տեղեկություններով՝ քաղաքացուն շենքի բակից խաբեությամբ և սպառնալիքով նստեցրել են ավտոմեքենա, հագցրել ձեռնաշղթաներ, զրկել ազատությունից, տարել են գերեզմանատուն և զենքի սպառնալիքով պահել նշված վայրում ու հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին՝ պահանջել 1.700 ԱՄՆ դոլար:

Քաղաքացին չորս ու կես ժամ զրկված է եղել ազատությունից:
Քաղաքացուն «կալանավորողները»՝ հինգ հոգի, ձերբակալված են

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս